Թրամփը նամակ է ուղարկել միգրացիոն բարեփոխումների մասին

AMGA News, AMGA TV

Սպիտակ տան վարչակազմը ուղղված նամակում հրապարակել է երկրի միգրացիոն քաղաքականությանը վերաբերող պահանջների ցանկը, որը ներառում է Բազմազանության արտոնագրի՝ Green Card խաղարկությունը վերացնելու առաջարկ: Մասնավորապես նախագահ Դանըլդ Թրամփն առաջարկում է չեղարկել Green Card խաղարկությունը: Նշվում է, որ նորամուծությունը կկրճատի գործազրկությունը, կբարձրացնի աշխատավարձերը եւ գումար կխնայի երկրի բյուջեի համար: Green Card խաղարկության դիմաց առաջարկվում է ներմուծել մրցույթային ընտրության համակարգ, որտեղ նախընտրություն կտրվի կրթության բարձր մակարդակով եւ անգլերենի իմացությամբ ներգաղթյալներին: Նշենք, որ համաձայն նոր փաստաթղթի՝ Թրամփի վարչակազմն առաջարկում է նաեւ սահմանափակել գրին քարտ կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու հնարավորությունը գրին քարտ ունեցողների միայն ամուսինների եւ անչափահաս երեխաների համար: Նախագահի վարչակազմի առաջարկով՝ օրենքն այլեւս չի տարածվի գրին քարտ ունեցողների երղբայրների, քույրերի ու ծնողների վրա: Իշխանությունների կարծիքով՝ նման որոշումը հնարավորություն կտա խուսափել շղթայական ներգաղթի էֆեկտից: Թրամփը նաեւ առաջարկում է հատուկ հիմնադրամի ստեղծում՝ երաշխավորելու Մեքսիկայի հետ սահմանին ընթացող պատի շինարարությունը։ Նա նաեւ առաջարկել է լրացուցիչ 10 հազար աշխատակիցներ ընդունել միգրացիոն ոստիկանությունում՝ երկիր առանց վիզայի եւ աշխատանքի թույլտվության ժամանած անձանց հետեւելու համար։ Առանձին կետով նշվել է միգրանտների երեխաների մասին։ Սպիտակ տունը ցանկանում է արագացնել նրանց շուտափույթ արտաքսւոմը երկրից։ Դանըլդ Թրամփի աջակցությունը ստացած օրենքի նախագծի հեղինակները սենատըրներ Դեյվիդ Փրդյուն են եւ Թամ Քաթնն են: Կոնգրեսում հավանություն ստանալու դեպքում օրենքը կվերացնի Գրին քարտ -ի խաղարկությունը եւ կսահմանափակի կրթություն եւ մասնագիտական հմտություններ չունեցող մարդկանց Գրին քարտ ստանալու հնարավորությունը: Դեմոկրատները կտրականապես դեմ են առաջարկներին։

Products You May Like

Articles You May Like

Պորտուգալիայում ձերբակալվել է աշխարհի խոշորագույն զինավաճառը
Իրանը շահագրգռված չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցում. Զարիֆ
NASA chief announces Alabama facility as moon spacecraft headquarters
Թրամփի խորհրդականը հաստատել է Գրենլանդիան գնելու ծրագիրը
Սերժ Սարգսյանը կփրկի՞ Նիկոլ Փաշինյանին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *