Օփիումի ճգնաժամ Ամերիկայում

AMGA News, AMGA TV

Անգործության դեպքում առաջիկա տասը տարիներին օփիոիդների չափաբաժնի գերազանցման հետեւանքով Միացյալ Նահանգներում կարող է մահանալ մոտ 500 հազար մարդ։ Համեմատության համար ասենք, որ շուրջ այդքան մարդ է 1980-ից առայսօր երկրում մահացել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից։ Օփիոիդներից կախման համաճարակը սկիզբ է առել 1990-ականների կեսերից, երբ Ամերիկայում բժիշկները բախվել են քրոնիկ ցավերի մասին հիվանդների գանգատների աճին։Դրանից վայրկենապես օգտվել են դեղագործականները, որոնք սկսել են գովազդել օփիոիդների հիմքով պատրաստված դեղամիջոցները, նաեւ բժիշկներին համոզել, որ նման դեղամիջոցների նշանակումն անվտանգ է։ Օփիոիդների հանդեպ կախում ունեցող մարդկանց աճող թվի եւս մեկ պատճառ է բժիշկների կողմից հիվանդներին նշանակվող նման դեղամիջոցների ծավալը։ Օքսիկոդոնին փոխարինել են ավելի ծանր թմրադեղեր։ Շատերն անցել են հերոինի կամ էլ, կամ ավելի սարսափելի ֆենտանիլի։ Վերջինս սեւ շուկայում հայտնվել է համեմատաբար վերջերս ու սինթեթիկ նյութ է, որը մոտ 100 անգամ ավելի ուժեղ ներգործություն ունի, քան մորֆինը։ Հենց ֆենտանիլն է դարձել չափաբաժինների գերազանցման հետեւանքով մահերի սրընթաց աճի պատճառը։ Ըստ ինստիտուտի հետազոտությունների՝ եթե 2011-ին սինթեթիկ օփիոիդների չափաբաժնի գերազանցման հետեւանքով Ամերիկայում մահացել էր մոտ 2 հազար մարդ, ապա մինչեւ 2015-ի կեսերը, ֆենտանիլի տարածման հետ մեկտեղ, նման մահերի քանակը հասել էր 14 հազարի։ Չափաբաժնի գերազանցումից տարեկան մահանում են տասնյալ հազար մարդիկ։ 2015 թվականին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահացել է մոտ 5 հազար մարդ, հրազենից՝ մոտ 34 հազար, վթարներից՝ 35 հազար, իսկ գերդոզավորումից 50 հազար մարդ։ 2016-ին դրա հետեւանքով մահացած մարդկանց թիվը կազմել է 59 – 65 հազար մարդ։ Ըստ Թմրադեղերի դեմ պայքարի վարչության տվյալների՝ այսօրվա դրությամբ չափաբաժնի գերազանցումից օրական 144 մարդ է մահանում։ Այդ մահերի կեսից ավելին՝ 63 տոկոսը, բաժին է ընկնում օփիոիդ խմբի դեղատոմսային դեղամիջոցներին, հերոինին ու ֆենտանիլին։ Ընդ որում վերջին 15 տարիներին օփիոիդների չափաբաժնի գերազանցումից մահացածների թիվը բոլոր նահանգներում կայուն աճել է։

Products You May Like

Articles You May Like

Նեթանյահուն բացատրել է իր կնոջ պահվածքը, որը վիրավորել է ուկրաինացիներին
Իրավիճակի կտրուկ փոփոխություն․ Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Գերմանական քաղաքը վճարելու է ապացուցելու համար, որ այն գոյություն չունի
The Power of the Volunteer: WCIT 2019 Launches the Volunteer Movement
«Հոլիվուդյան դահիճը» մեղավոր է ճանաչվել երկու սպանությունների մեջ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *