Ահաբեկչություն Կիեւում

AMGA News, AMGA TV

Կիեւի էսպրեսսո հեռուստաալիքի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն, դրա հետաքննությամբ զբաղվում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը: Ճշտված տվյալներով՝ պայթյունի հետեւանքով տուժել է հինգ մարդ, նրանցից մեկը՝ Գերագույն ռադայի պատգամավոր Իգըր Մոսիյչուկի թիկնապահը, մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Մոսիյչուկն ինքը բեկորային բազմաթիվ վերքեր է ստացել, նրան վիրահատել են: Ծանր վիրավորված է նաեւ ուկրաինացի քաղաքագետ Վիտալի Բալան: Ըստ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տեղեկատվության՝ պայթուցիկ սարքը, որն ամրացված է եղել կայանված մոտոցիկլետին, գործել է, երբ Մոսիյչուկը դուրս էր գալիս էսպրեսսո հեռուստաալիքի գրասենյակից: Պայթյունի ալիքից կոտրվել են հարեւան շենքերի պատուհանների ապակիները, ռումբի հզորությունը կարող է հասնել 1 կիլոգրամի՝ տրոտիլային համարժեքով: Իրավապահները հայտարարել են, որ, իրենց կարծիքով, ահաբեկչությանը կարող են մեղսակից լինել ռուսական հատուկ ծառայությունները։ Ուկրաինայի ՆԳՆ խորհրդական Անտոն Գերաշչենկոն ռուսաստանյան հատուկ ծառայությունների գործողությունները համարում է Կիեւում տեղի ունեցած պայթյունի պատճառի վարկածներից մեկը: Նրա կարծիքով՝ ահաբեկչական գործողությունը, հնարավոր է, կազմակերպվել է բողոքի ցույցերի ֆոնին՝ հասարակական-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու նպատակով: Մասնավորապես, նշվում է, որ Մոսիյչուկի մահվան մեջ շահագրգռված էր Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը։

Products You May Like

Articles You May Like

Trump shields census documents from Congress as contempt vote looms
Koreans cling to slim last 16 hopes
As promised, Trump slashes aid to Central America over migrants
Boeing dealt new blow as Airbus launches long-range A321
One new postcard dedicated to the theme “Council of Europe”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *