Առաջարկում են վերահսկել բնակտարածքի վարձերը

AMGA News, AMGA TV

Բնակարանների վարձակալությունն ամենաարդիական խնդիրներից է կալիֆորնիացիների համար։ Չափազանց բարձր գների պատճառով այդ հարցը առանձնակի ծանր է Լոս Անջելեսի բնակիչների համար։ Appartment list-ի փոխանցմամբ, քաղաքում միայն վերջին տարում վարձերն աճել են 4,5 տոկոսով, մեկ սենյականոց բնակարանի համար միջինը հասնելով 1350 դոլարի։ Ավելի քան երկու տասնամյակ երկրում գործում է Քոսթա-Հաքինսի ակտը, որը արգելում է վերահսկել 1995-ից հետո կառուցված շենքերում բնակարանների վարձաչափերը։ Նախօրեին օրենսդիր մարմին նոր օրենսդրական նախաձեռնություն է ստացվել, որով առաջարկվում է վերահսկել նաեւ այդ շենքերում վարձերը։ Օրինագիծն արդեն ուղարկել են Քալիֆորնիայի գլխավոր դատախազի գրասենյակ՝ քննարկման եւ օրենսդիր մարմինին ներկայացնելու համար։ Նախաձեռնողները պետք է 365 880 ստորագրություն հավաքեն՝ հարցը հանրաքվեի դնելու համար։ Եթե մատչելի բնակտարածքի ակտը ընդունվի, իշխանությունները հնարավորություն կստանան իրենք սահմանելու բնակարանների վարձերի չափերը։

Products You May Like

Articles You May Like

With eyes on China, EU lawmakers back investment screening
Schools shut, flights canceled as storm sweeps U.S. Midwest, East…
Brazil arrests eight Vale employees in alleged cover-up in dam…
Արմեն Սարգսյան. յուրայինների մեջ օտար, օտարների մեջ յուրային
Alibaba is the force behind hit Chinese Communist Party app: sources

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *