Միացյալ Նահանգների ամենահայտնի արգելոցների մուտքի տոմսերը թանկանալու են, այդ թվում Յոսեմիթի եւ Ջաշուա Թրի արգելոցներում։ Ազգային արգելոցների վարչությունը մտադիր է կրկնակի թանկացնել մուտքի վճարները։ Վերջնական որոշում կայացվելու է հանրային քննարկումներից հետո։ Նախագծի ընդունվելու դեպքում արգելոցներ տարածք մուտք գործելիս մեկ մեքենան կվճարի 70 դոլար, մոտոցիկլետը՝ 50 դոլար։ Հեծանվորդներն ու հետիոտները կարող են արգելոցներ մուտք գործել 30 դոլարով։ Նշվում է, որ նոր արժեքները գործելու են տարվա մեջ հինգ, ամենաշատ այցելվող ամիսներին։ Ամեն արգելոցի համար այդ ժամկետն առանձին են նշելու։ Լրացուցիչ գումարները ծախսելու են ճանապարհների, կամուրջների, քեմփինգների եւ այլ ենթակառուցվածքների վերանորոգման վրա։
Զբոսայգիների վարձերը թանկանալու են
