Ստամբուլում ազատ են արձակել իրավապաշտպաններին

AMGA News, AMGA TV

Ստամբուլի դատարանը որոշում է ընդունել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության 8 ակտիվիստներին ազատելու մասին՝ մինչեւ դատաքննության ավարտը ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոց ընտրելով։ Իրավապաշտպաններին մեղադրում են ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար: Մեղադրանք է ներկայացված Amnesty International-ի 11 ակտիվիստների, որոնցից 8-ը կալանավորված էին: Թուրքիայի դատախազությունը պահանջում է նրանց դատապարտել 5-ից մինչեւ 15 տարվա բանտարկության: Հարյուր տասներեք օր թուրքական Սիլիվրի բանտում անցկացրած իրավապաշտպանները նախօրեին կանգնել են դատարանի առաջ՝ հանդես գալով պաշտպանական ճառով: Դատարանի որոշմամբ 8 իրավապաշտպան ազատ է արձակվել, նրանցից երկուսը՝ երկրից դուրս չգալու պայմանով: Բանտում շարունակում է մնալ 3 իրավապաշտպան, նրանց դատարանը կլսի նոյեմբերի 22-ին: Իրավապաշտպանները, որոնց թվում է Թուրքիայում Amnesty International-ի տնօրեն Իդիլ էսերը, ձերբակալվել էին հուլիսի 6-ին հյուրանոցներից մեկում համաժողովի ժամանակ: Amnesty International-ը պահանջել էր նրանց ազատել, սակայն Թուրքիայի նախագահ Թայիփ էրդողանը իրավապաշտպան կազմակերպությանը մեղադրել էր նոր հեղաշրջման փորձի նախապատրաստման մեջ՝ վկայակոչելով հետախուզության տեղեկությունները: էսերը եւ նրա 7 գործընկերները, որոնց թվում նաեւ Գերմանիայի քաղաքացի Պետեր Շթոյդները կալանավորվել էին:

Products You May Like

Articles You May Like

Gagik Khachatryan was deprived of the constitutional right to healthcare. A report was filed about the crime
Children with COVID-19 may have lower infectivity than adults, UK scientists say
Sedrak Asatryan. “Business and the business environment are being dismantled”
Collision of galaxies may have spurred our solar system's formation
Coronavirus vaccine safe in early trial, hydroxychloroquine may increase death risk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *