Թբիլիսիում ցուցարարները պահանջել են Վրաստանի կառավարության հրաժարականը (լուսանկարներ)


Թբիլիսիում տեղի ունեցող բազմահազարանոց հավաքի մասնակիցները Ռուսթավելիի պողոտայի վրա՝ Վրաստանի խորհրդարանի շենքի առջև, պահանջել են կառավարության հրաժարականը։ Ակցիայի կազմակերպիչները նաև կոչ են արել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին գալ Ռուսթավելիի պողոտա և միանալ ցույցին։ Գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրաժարականից հետո պահանջել են նրան պատասխանատվության ենթարկել և վերակազմավորել իրավապահ և դատական համակարգերը։

Ավելի վաղ, այսօր, բազմահազարանոց բողոքի ակցիա էր տեղի ունեցել Վրաստանի Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Այստեղ բողոքում էին բարձր դասարանցիներ Դավիդ Սարալիձեի և Լևան Դադունաշվիլիի սպանության գործով դատարանի վճռից։ Սպանվածներից մեկի հայրը պնդում է, որ ողբերգության իրական մեղավորներին թաքցնում դատախազության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որի որդին նույնպես մասնակցել է զանգվածային ծեծկռտուքին, որի ընթացքում էլ զոհվել են դեռահասները։ Ընդդիմությունը պահանջել և հասել է գլխավոր դատախազի հրաժարականին, ինչպես նաև սպառնացել է «մկրատների հեղափոխությամբ»։



Source link

Products You May Like

Articles You May Like

Asia stocks wobble near three-and-a-half-month low as trade worries…
Ուկրաինական «Ocean Elzy» խմբի ղեկավար Սվյատոսլավ Վակարչուկը հայտարարել է իր կուսակցության ստեղծման մասին
Overstock CEO says he had to sell shares to supplement his pay
National Grid says no new NYC natgas customers without Williams…
What Is This If Not the Toughest and Direct Pressure on the Court? Kocharyan’s Barrister

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *