ՀՔԾ-ն տարել է Մարտի 1-ի գործով Սամվել Նիկոյանի արխիվում գտնվող նյութերը. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մոտ երկու շաբաթ առաջ ՀՔԾ-ն տարել է Մարտի 1-ի դեպքերի մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի արխիվում գտնվող նյութերը:

Ինչպես հայտնի է` վերջինս եղել է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահը` ջանքեր գործադրելով մասնակիցը դառնալ դեպքերը կոծկելու հարցում:

Եվ հիմա՝ թավշյա հեղափոխությունից հետո, երբ նոր թափ է ստացել Մարտի 1-ի գործի նախաքննությունը, իրավապահներն ուսումնասիրում են ամեն մանրուք: Մեզ հասած տեղեկություններով` հենց Նիկոյանի արխիվից նյութերն ուզելը, այսպիսի ուսումնասիրություններն էլ պատճառ են դարձել, որ վտանգը կանխազգալով` շատերը, այդ թվում` Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, լքեն Հայաստանը:

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի օր շարունակ փորձել է մեկնաբանություններ ստանալ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



Source link

Products You May Like

Articles You May Like

Prime Minister’s Ultimatum: The Time to Make a Choice
Icy Molotov Cocktail at Prime Minister Pashinyan’s Meeting with Russian Journalists
Children will Implement Community Projects Aimed at Promoting Equal Rights
Pan-Turkism and the Balance of Powers in Our Region
High-tech Japan uses AI in song to welcome pope

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *