Տիգրան Ավինյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային


Օգոստոսի 16-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիզաոր դեսպան Ջուն Յամադային:

Դեսպանը շնորհավորել է Տիգրան Ավինյանին՝ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ հեղափոխությունը միջազգային ասպարեզում էականորեն բարելավել է Հայաստանի ճանաչելիության մակարդակը, քանի որ այն ինչ տեղի ունեցավ ապրիլին՝ բացառիկ էր և արժանի գովաբանության: Դեսպանի խոսքով հեղափոխությունն առանց ուժի կիրառման խոսում է հայի բարձր արժանիքներով օժտված լինելու մասին:

Դեսպանը նշել է, որ մոտ ապագայում նախատեսվում է Ճապոնիայի ԱԳՆ նախարարի այցը Հայաստան: Նա նաև պատրաստակամություն է հայտնել խորացնելու հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունները՝ ընթացիկ փոխգործակցության օրակարգում սահմանելով նաև տնտեսական զարգացմանն ուղղված գործողություններ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն, ընդգծելով Ճապոնիայի կառավարության տնտեսական քաղաքականության առավելությունները, կորպորատիվ և գործարար մշակույթների առանձնահատկությունները, կարևորեց փորձի փոխանակման անհրաժեշտությունը այնպիսի բնագավառներում ինչպիսիք են՝ արհեստական բանականության համակարգերի կառավարումը, բարձր տեխնոլոգիաները և գործարար միջավայրը:



Source link

Products You May Like

Articles You May Like

Armenia Was Right: Co-chairs Supported Mammedyarov
International competition for the development of Gyumri Friendship Park architectural solutions kicks off in Armenia
The online program “Step Towards Home” has launched

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *