Քոչարյանի ելույթում դժնդակ ուղերձներ կային․ Արցախը վերածվում է հակահեղափոխության օջախի (տեսանյութ)


Քոչարյանի հարցազրույցը փորձ էր ազդելու քննության վրա… Պետք է Քոչարյանը ձերբակալվեր և այս հարցազրույցը տեղի չունենար: Քոչարյանը ձեռնոց նետեց իշխանությանը»,- անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ժամեր առաջ տեղի ունեցած հարցազրույցին՝ «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ սա պետք է դիտարկել, որպես սթափության կոչ իշխանությանը, որ դուրս գա հետհեղափոխական էյֆորիայից:

«Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ քաղաքականություն, անսպասելի էր: Կարծում եմ ինչպես վերադարձավ, այնպես էլ դուրս կգա քաղաքականությունից: Շատ դժնդակ մեսիջներ կային նրա ելույթում. փորձեց մեսիջներ հղել դրսի երկրներին՝ հրավիրելով Հայաստան, որպեսզի խաղադրույք անեն իր վրա»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ ոչ միայն պետությունները, այլ նաև դրսի քաղաքական ուժերը հետաքրքրված չեն լինի Քոչարյանի մեսիջներով:

«Քոչարյանն անդրադարձ կատարեց բանակին՝ փորձելով դեռևս այնտեղ մնացած իրեն հավատարիմ կադրերին՝ սպայական կազմին մեսիջներ հղել, որպեսզի հենվեն իր վրա, որովհետև հերթն իրենց է հասնելու՝ կոռուպցիայի համար դատվելու են և այլն: Սա շատ վտանգավոր և տհաճ քայլ է, որը կարժանանա պատասխանի, տեսնում ենք, որ բանակը մաքրվում է և բանակի ղեկավարությունը լուրջ քայլեր է կատարում:

Ակնարկեց, որ գնալու է Արցախ… Տեսնում ենք, որ Արցախը, ցավոք, վերածվում է հակահեղափոխական օջախի: Սա շատ մտահոգիչ հանգամանք է. Արցախը չպետք է ներքաշվի որևէ նման խնդրի մեջ:

Քոչարյանը դատական համակարգը տեսնում է որպես իր համար միակ արդարության աղբյուր, որովհետև գրեթե բոլորի վրա կոմպրոմատներ ունի: Եվ պատահական չէ, որ այս դատավորն այսպիսի որոշում կայացրեց, որը և իրավաբանական և քաղաքական առումով նոնսենս է:

ՀՅԴ-ն փաստացի լինելով Ազգային համաձայնության կառավարության մաս, ցավոք, այս պահին հակահեղափոխական ճամբարում է և Քոչարյանի հետ գնում է քաղաքական ինքնասպանության»,- նշեց Հ. Մարտիրոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:



Source link

Products You May Like

Articles You May Like

Chancellor of Germany visits the Auschwitz-Birkenau camp
Mehriban Aliyeva’s Dream: Help from Armenia
Emotion-sensing robot launches to assist space station astronauts
Bristol-Myers reports positive data on cancer treatment acquired in Celgene deal
“Winter Holidays” Campaign by ARMBUSINESSBANK

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *