Ճապոնացի լեսբիական զույգը կամուսնանա աշխարհի 26 երկրներում (լուսանկարներ)


Ճապոնացի երկու ուսանողուհիներ՝ Միսաթո Կիվասակին և Մայա Օթակին պատրաստվում են շրջագայել աշխարհի շուրջ և ամուսնանալ 26 երկրներում, որտեղ նույնասեռական ամուսնություններն օրինականացվել են:

Ինչպես հաղորդում է ճապոնական The Asahi Shimbun պարբերականը, այս կերպ աղջիկները ցանկանում են ուշադրություն հրավիրել իրենց երկրում ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների ոտնահարմանը:

Միսաթո Կիվասակին և Մայա Օթակին սովորում են Ուցոնոմիի համալսարանում, որտեղ և ծանոթացել են: Աղջիկները մեկ տարուց ավելի է ինչ հանդիպում են և վերջերս որոշել են ամուսնանալ: Սակայն Ճապոնիայի օրենքները նման իրավունք չեն տալիս և նրանք որոշել են ամուսնանալ իրենց երկրի սահմաններից դուրս:

Միսաթո Կիվասակիի և Մայա Օթակիի ճանապարհորդությունը կսկսվի մարտին Մեծ Բրիտանիայից: Աղջիկները նախատեսում են 6 ամսում այցելել Եվրոպայի, Աֆրիկայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի 26 երկրներ: Նախնական հաշվարկներով ուղևորությունը կարժենա մոտ 18.4 հազար դոլար: Դրա համար զույգը քարոզարշավ է կազմակերպել, որի միջոցով ցանկանում է հավաքել անհրաժեշտ գումարը:



Source link

Products You May Like

Articles You May Like

Appeal to the Jewish People from the Forum of Refugees from Azerbaijan SSR
Did asteroid that hit Australia help thaw ancient 'snowball Earth'?
I Prayed First Time in My Life, Begging to Save Me: Survivor of Massacres of Armenians in Baku
Armenian Turned Shameful Page of Weapons of 80s
What Will Prime Minister Sign with Hrair Tovmasyan’s Pen? A Crucial Stage in “Hybrid Revolution”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *