Ծանրաքաշ մարդիկ ավելի վատ են տարբերում հոտերը (լուսանկարներ)


«Մեդիկֆորում» պարբերականն իր աղբյուրներից տեղեկացել է, որ գիտական աշխատանքն իրականացվել է ճապոնացի մասնագետների կողմից, որոնք կապ են հայտնաբերել մարդու կազմվածքի և հոտառության միջև: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ծանրաքաշ մարդկանց հոտառության զգացողությունը տարբերվում է ավելորդ քաշ չունեցող մարդկանց հոտերի ընկալումից: Այսպիսով, հետազոտության ընթացքում արձանագրվել է, որ նորմալ կազմվածքով մարդու հոտառությունը ավելի զգայուն է, ինչն, ըստ հետազոտողների, կապված է օրգանիզմի նյութափոխանակության հետ: Աղեստամոքսային տրակտը ուղղակիորեն կապված է նյութափոխանակության և գլխուղեղի ազդակների հետ:

Ճարպային հյուսվածքների ավելցուկը ոչ միայն փոխում է մարդու սնվելու վարքագիծը, այլև ազդում է օրգանիզմի բոլոր համակարգերի գործունեության վրա, ինչպես նաև վատացնում է հոտառությունը: Փորձագետները խորհուրդ են տալիս ավելորդ քաշ ունեցողներին զբաղվել սպորտով և հետևել առողջ սննդակարգի: Միևնույն ժամանակ, ավելցուկային քաշից ազատվելը ոչ միայն կբարելավի մարմնի կառուցվածքը, այլև կօգնի ավելի լավ զգալ և տարբերել բույրերը:

Related image



Source link

Products You May Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *