Խաշի քաղաքական բուրմունքը


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարակուսանք է հայտնել թերթերից մեկի հրապարակման վերաբերյալ։

Երեկ «Հրապարակ» թերթը գրել էր, որ պարզվում է` նոր Հայաստանի իշխանությունները ՀՀԿ-ին չեն զիջում անգամ խաշի նկատմամբ սիրո հարցում: «Կիրակի օրը էջմիածնի ռեստորանային համալիրներից մեկում տեղի կունենա «Իմ քայլը» դաշինքի մերձեցման առավոտը՝ խաշի սեղանի շուրջ, որպեսզի «Իմ քայլի» պատգամավորական ֆրակցիան և կառավարության անդամները միմյանց մոտիկից ծանոթանան»,–գրել էր թերթը։

Նիկոլ Փաշինյանը չի հասկանում այս հրապարակման տրամաբանությունը և հարց է հղում հոդվածի հեղինակին. «Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն»։

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ինքն է նման միջոցառում կազմակերպելու առաջարկի հեղինակը։ «Ուրախ եմ, որ լրատվամիջոցները լիարժեք վայելում են խոսքի ազատության իրենց իրավունքը և իշխանությանը վերագրում են այնպիսի մեղքեր, ինչպեսին օրինակ՝ հանրապետականներին նմանվելն է՝ շնչել-արտաշնչելով, սնունդ ընդունելով, նույնիսկ խաշ ուտելով։ Այս չափանիշով հանրապետականին նմանվում են Հայաստանի միլիոնավոր քաղաքացիներ»,–գրել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ իրենք միայն մի բանով չեն նմանվում հանրապետականներին, որ այս և այսօրինակ լրատվամիջոցներին «կոնտրոլի տակ չենք առնում»։ «Եվ նրանց տեքստերից ծորում է նոստալգիան հանրապետական կոռումպացված իշխանության նկատմամբ»,–գրել է Փաշինյանը և եզրակացրել, որ երկար տարիներ կողք կողքի գործելով նրանք համարյա հարազատացել են։

Խաշի քաղաքականացման հիմքով նոր իշխանությանն ու ՀՀԿ-ին նույնացնելն այնքան էլ արդար չէ ու անկեղծ ասած՝ նման մեղադրանքի հիմքում չկա քաղաքական տրամաբանություն։ Խաշ ուտելը կամ ռեստորան գնալն ինքնին իշխանության գնահատման չափանիշ չէ, եթե, իհարկե, «ուտուշ-խմուշը» չի դառնում իշխանության հիմնական այցեքարտ՝ ինչպես տեղի էր ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, երբ իշխանության խնջույքները կամ նույնիսկ հարսանիքները դարձել էին ներհամակարգային հարաբերությունների հայելային դրսևորում։

Մյուս կողմից՝ չպետք է մոռանանք այն մասին, որ հեղափոխական Հայաստանի առաջին իշխանությունը ձևավորել է հանրային սպասումների շատ բարձր նշաձող ու նրան կարող են չներվել շատ երևույթներ, որոնք սովորական էին համարվում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի շրջապատների համար։

Բանն այն է, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը չունի այն տնտեսված երեք հազար դրամը, որպեսզի կարողնա ռեստորաններում խաշ վայելել ու իշխանության առաջին խնդիրը հենց մարդկանց կյանքի որակը բարելավելն է։ Եթե երկրում վերանա համատարած չքավորությունը, հասարակությանն ու լրատվամիջոցներին, բնականաբար, չեն հետաքրքրի իշխանության էլիտար խնջույքները, ավելին՝ դրանք կդիտարկվեն ոչ թե քաղաքական, այլ մարդկային հարթության վրա։

Թերթը գուցե իշխանությանը հասցեագրել է ոչ քաղաքական, նույնիսկ անհիմն մեղադրանք, մյուս կողմից՝ կարծում ենք տեղին չէ, երբ իշխանության առաջին դեմքը նման որակումներով է անդրադառնում մամուլին։ Եթե վարչապետն ուրախ է, որ լրատվամիջոցները լիարժեք վայելում են խոսքի ազատության իրենց իրավունքը, ապա ԶԼՄ-ների նույնիսկ անցանկալի հրապարակումներին պետք է ավելի չեզոք վերաբերմունք ունենա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա ցանկացած քաղաքական խոսք կամ տեսակետ ուղղորդող կարող է դառնալ իշխանության ներկայացուցիչների համար։

Խաշը կարող է քաղաքական բուրմունք ունենալ, եթե դառնում է բանավեճերի ու դիսկուրսի թեմա։ Կարծում ենք՝ մեր քաղաքական կամ հանրային օրակարգերն ավելի բովանդակային հագեցվածության անհրաժեշտություն ունեն։



Source link

Products You May Like

Articles You May Like

Armenian Turned Shameful Page of Weapons of 80s
Prime Minister’s Sensational Revelation on Artsakh
How VR helps kids with autism make sense of real world
Appeal to the Jewish People from the Forum of Refugees from Azerbaijan SSR
Winner of Converse Bank and MasterCard joint campaign will travel to Disneyland Paris

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *