2018-ին վիրուսային դարձած 5 օպտիկական պատրանքներ (տեսանյութ) (լուսանկարներ)


Պատրանքները մեզ դարանակալում են ամենուրեք և մտքի ու ընկալման համար ծուղակներ լարում, որոնք միշտ չէ, որ մենք կարողանում ենք շրջանցել: 2018-ը բացառություն չէր: Ահա դրանցից 5-ը, որոնք 2018-ին ամենաշատն են հուզել օգտատերերին:

Ժամանակի այլ հարթությունում ապրող թռչունը

Եթե ուշադիր նայեք այս նկարին, ապա կտեսնեք, որ թռչնի թևերի դիրքը իրական նկարում և արտացոլման մեջ իրար չեն համապատասխանում: Օգտատերերը բազմաթիվ վարկածներ են առաջ քաշել, բայց այդպես էլ ճշմարտությունը բացահայտել չի հաջողվել:

«Ագռավ կատուն»

Кот-ворон". Фото: twitter/RobertMaguire

Խորամանկ կենդանու լուսանկարը արագ տարածվել է համացանցում և թեժ վեճերի առիթ է դարձել: Նույնիսկ իմանալով պատասխանը, ոմանք հրաժարվել են լուսանկարում տեսնել բեղավոր ընկերոջը, պնդելով, որ ածխային կիսադեմը պատկանում է փետրավորի:

Կարմիր կակաչներ

Фото: reddit/SlipperyPockets

Այս պատրանքը ոչ ոք մտածված չի հորինել, ինչը, սակայն, չի խանգարել, որ այն լայն տարածում գտնի համացանցում: Պատրանքի հեղինակը մի ուսուցչուհի է, որն այն գծել է աշակերտների համար: Հարցն այն էր, թե արդյոք ծաղիկների ուրվագծերը հատվում են, թե ոչ:

Հետապնդող կատու

Կորած կատվի մասին տեսահոլովակը հայտնվել է Reddit-ում և 1.2 միլիոն դիտում հավաքել «YouTube»-ում: Նայելով փնտրվող կենդանու նկարին պատրանք է ստեղծվում, որ կենդանին հետևում է ձեզ: Բայց գաղտնիքը շատ պարզ է. նման ադրյունքի կարել է հասնել գովազդը անհավասար մակերեսի վրա փակցնելով:

Ինչ է պատահել ոտքերին

Источник: twitter.com/milanoysl

Marisol նիկով աղջիկը Twitter-ում անսովոր լուսանկար է տեղադրել, որին օգտատերերը պարզապես չեն կարողացել չարձագանքել: Սակայն, պատրանքը շատ պարզ լուծում է ունեցել. այն ստեղծվել է շալվարի վրայի զոլով, որը միաձուլվելով ֆոնին կարծես թե ոտքը «փոփ» բաժանում է:





Source link

Products You May Like

Articles You May Like

You are coming to build the new future of ARMBUSINESSBANK
What Will Prime Minister Sign with Hrair Tovmasyan’s Pen? A Crucial Stage in “Hybrid Revolution”
I Did Pronounce Names: Nikol Pashinyan on Hybrid Coup Preparations
Hairy situation: Scientists explain how stress-related graying occurs
Winner of Converse Bank and MasterCard joint campaign will travel to Disneyland Paris

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *