ԱՄՆ-ի պատասխանը «օսմանյան ապտակին». Թրամփը հարվածեց Թուրքիայի ամենացավոտ տեղին (տեսանյութ)


«Թուրք-ամերիկյան հարաբերությունները գտնվում են վատթարագույն փուլում… Թուրքիան տնտեսապես ոչնչացնելու Թրամփի այս վերջին սպառնալիքը, կարելի է ասել, նրա կողմից հնչեցրած ամենածանր, լուրջ սպառնալիքն էր, որը դուրս էր դիվանագիտական խոհեմ ձևակերպումներից: Եթե պատկերավոր ասենք, Թրամփի՝ Թուրքիային ուղղված այս սպառնալիքը պատասխանն էր անցած տարի, եթե չեմ սխալվում՝ փետրվարին Էրդողանի կողմից ԱՄՆ-ին ուղղված սպառնալիքին՝ կապված օսմանյան ապտակի հետ, երբ նա Սիրիայում ամերիկյան հրամանատարությանը սպառնաց օսմանյան ապտակով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Միացյալ Նահանգներն ամեն կերպ փորձում է զսպել, սանձել իր անհնազանդ դաշնակցին: «Ինչ վերաբերվում է տնտեսական համագործակցությանը կամ Թուրքիային տնտեսապես ոչնչացնելու Թրամփի սպառնալիքին, սա Էրդողանի, Թուրքիայի համար ամենացավոտ կողմն է. այսօր թուրքական տնտեսությունը, որը լրջագույն խնդիրներ ունի, այն չէ, ինչ տարիներ առաջ էր, և ինչն Էրդողանին այս առումով ավելի ինքնավստահ, համարձակ էր դարձնում, ուստի Թրամփը գիտեր՝ որտեղ կարելի է հարվածել»,- ասաց Հովսեփյանը՝ հիշեցնելով, որ անցած տարի ականատեսը եղանք Անկարայի դեմ ԱՄՆ-ի կողմից մի շարք պատժամիջոցների, ինչն էականորեն ազդեց թուրքական տնտեսության վրա՝ առաջ բերելով լրջագույն խնդիրներ:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:



Source link

Products You May Like

Articles You May Like

SpaceX astronaut mission looking 'increasingly difficult' in 2019:…
NASA shake-up in new race to the moon
Դանիայում, անտառի մեջ ատրակցիոն է կառուցվել, բայց միայն ամենախիզախների համար (լուսանկարներ)
Jay-Z goes into the marijuana business
Firefighters tackle blaze at Warner Bros UK studio

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *