Այս հնարավորությունը պետք է օգտագործել՝ առանց մխտռվելու (տեսանյութ)


Յոթերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի վերաբերյալ կարծիքները հակասական են: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ընդգծեց, որ նոր խորհրդարանը երիտասարդ է, և նրա նկատմամբ իր հայացքը չի կարող հոգատար ու խրախուսող չլինել. «Ինձ համար շատ կարևոր է նոր քաղաքական գործիչների բացահայտումը, ոչ թե նրանց վրիպումները, մարդիկ մտել են նոր գործունեության ոլորտ, սովորում են, և առաջնային է, թե ինչ արագությամբ կսովորեն»:

Ազգային ժողովի երրորդ փոխնախագահի պաշտոնը բաժին հասավ ԲՀԿ-ին՝ քաղաքական որոշմամբ: Տեսակետներ հնչեցին, որ այս պարագայում պետք էր ոչ թե քաղաքական, այլ իմաստուն որոշում կայացնել, և քանի որ ԱԺ-ում ներկայացված են երեք քաղաքական ուժեր, փոխխոսնակների պաշտոնները պետք է համապատասխանաբար բաժանվեին երեք ուժերի միջև: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Աշոտ Բլեյանը նշեց. «Ես համաձայն եմ այդ տեսակետին: Իշխող քաղաքական ուժը, հատկապես որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է ներկայացնում, որն ունի բարձր հեղինակություն և հասարակությունը ավելցուկով է ձայն տվել նրանց, շատ կուզեի, որ մեծահոգություն դրսևորեր: Բոլորս, լինելով տարբեր, հիմա աշխատում ենք մի ռեժիմում, որը կոչվում է Հայաստանի քաղաքական համակարգի վերականգնում: Քաղաքական համակարգի կայացման համար ԱԺ մի փոխնախագահի պաշտոնը պետք է ջիջեին»:

Մանրամասն՝ տեսանյութում:



Source link

Products You May Like

Articles You May Like

Strange Situation: Two Contradictory Statements
I Prayed First Time in My Life, Begging to Save Me: Survivor of Massacres of Armenians in Baku
Appeal to the Jewish People from the Forum of Refugees from Azerbaijan SSR
Did asteroid that hit Australia help thaw ancient 'snowball Earth'?
To train more workers, companies turn to virtual reality

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *