Քաղաքապետը վախենում է «Լույս»-ից. ավագանու անդամները պարզաբանում են պահանջում


Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ քննարկման է ներկայացվել «Թոքի քաղցկեղի սկրինինգային ծրագիր՝ Երևան քաղաքում» անվանումով ծրագիրը:

Այս հայտարարությանը սուր արձագանք են տվել «Լույս» խմբակցության ավագանու անդամներ Թեհմինա Վարդանյանն ու Անի Խաչատրյանը:

Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրել է, «Մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական մտածողության և գործելաոճի ժամանակաշրջանն այլևս պատմությունն է, որ եկել է իսկապես աշխատելու և համագործակցելու ժամանակը: Համագործակցություն, որն առաջին հերթին հիմնված է փոխադարձ հարգանքի վրա:

Բայց արի ու տես, որ իրականությունը հեռու է մեր պատկերացումներից, և գուցե ավելի տխուր է, քան հանարապետականների ժամանակաշրջանում էր: Նույնիսկ նրանց օրերում նման բան տեղի չի ունեցել, որ ծրագրի քննարկման մասին տեղյալ չպահեն որևէ խմբակցության:

Քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս պնդել է, թե իր համար բոլոր խմբակցությունները հավասար են…. Կարծես թե հավասարության նշանը դրվել է Իմ քայլի և ԲՀԿ-ի միջև: Քաղաքապետարանը ծրագիր է քննարկում, քննարկմանը ներկա են Իմ քայլ և ԲՀԿ խմբակցությունների ավագանու անդամները, իսկ Լույս խմբակցությանը ոչինչ չի ասվել…

Պահանջում եմ պարզաբանում»:

Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում նաև նշել, է, որ քաղաքապետարանի համար Երևանի ավագանու մարմինը ունի ընդամենը երկու խմբակցություն՝ «Իմ քայլը» և «ԲՀԿ»:

 



Source link

Products You May Like

Articles You May Like

Putin Was Worried by Examples of Qaddafi and Serzh Sargsyan. What Should Be Expected in Russia?
'Dancing dragon' shows feathers grew differently on dinosaurs and birds
SpaceX astronaut capsule splashes down off Florida after rocket failure test
Hairy situation: Scientists explain how stress-related graying occurs
SpaceX to try rocket failure test again after bad weather delay

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *