Սելենա Գոմեսը իր դեպրեսիայի մասին խոսեց նոր երգով (տեսանյութ) (լուսանկարներ)


Հանրաճանաչ երգչուհի Սելենա Գոմեսը, դեպրեսիայի բուժումից հետո, վերջապես սոցիալական ցանցերում սկսեց ակտիվ կյանք վարել։ Միկրոբլոգում նա խոսեց «Anxiety» («Անհանգստություն») անունով նոր երգի մասին, որն իր տարած դեպրեսիայի մասին է, գրում է segodnya.ua-ն:

Սինգլը Սելենա Գոմեսը ներկայացրել է ընկերուհու`25-ամյա Ջուլիա Մայքլեսի հետ: Այս մասին երգչուհին գրում է Instagram-ի իր էջում:

«Իմ սիրելի հոգևոր քույր՝ Ջուլիա, դու դարձար իմ կյանքի կարևոր մասը, սովորեցրիր ինձ համարձակ լինել, երբ ես կասկածեցի։ Այս երգը ինձ շատ մոտ է, ես մտահոգված էի, ինչպես և իմ մտերիմներից շատերը: Սա կարևոր հաղորդագրություն է։ Հուսով եմ՝ ձեզ դուր կգա», – ասաց Սելենան` մեկնաբանելով նոր աշխատանքը:

Անհանգստություն կոչվող երգում աղջիկները երգում են այն մասին, որ ընկերների՝ ֆիլմեր դիտելու հրավերից ստիպված էին հրաժարվել դեպրեսիայի պատճառով: Նաև այն մասին, որ ընկերները չգիտեին՝ ինչ է կատարվում և չէին հասկանում, թե ինչու իրենք գիշերը չեն քնում:



Source link

Products You May Like

Articles You May Like

Appeal to the Jewish People from the Forum of Refugees from Azerbaijan SSR
I Did Pronounce Names: Nikol Pashinyan on Hybrid Coup Preparations
You are coming to build the new future of ARMBUSINESSBANK
Prime Minister’s Sensational Revelation on Artsakh
How VR helps kids with autism make sense of real world

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *