Քլինթ Իսթվուդին նկատել են իրենից 65 տարով փոքր գեղեցկուհու հետ (լուսանկարներ)


Քառակի օսկարակիր հոլիվուդի վետերան Քլինթ Իսթվուդին «բռնացրել են» 23-ամյա գեղեցկուհի Նուր Ալֆալի հետ: Նրանք միասին դուրս են եկել Լոս Անջելեսի հեղինակավոր ռեստորաններից մեկից: Գրավիչ սևահերը, որը կինոպրադյուսեր է, պնդում է, որ ռոմանտիկ հարաբերություններ չունի 88-ամյա դերասանի հետ և որ նա «իր ընտանիքի բարեկամն է»: Daily Mail-ի հարցին, թե ում հետ է հիմա նա հանդիպում, աղջիկը պատասխանել է. «առանց մեկնաբանությունների»:

Նուրը հայտնի է տարեց տղամարդկանց հետ իր սիրավեպերով: 2017-ին նա հանդիպել է բրիտանական լեգենդար The Rolling Stones խմբի 75-ամյա մեներգչի՝ Միք Ջագերի հետ: Իսկ նրա վերջին ընկերը եղել է 57-ամյա միլիարդատեր ներդրող Նիկոլաս Բերգրուենը: Վերջին անգամ նրանց միասին նկատել են անցյալ տարվա դեկտեմբերին:

Իսթվուդն արդեն մի քանի տարի հանդիպում է Քրիստինա Սանդերայի հետ, որը փոքր է նրանից 33 տարով:

Իսթվուդը պաշտոնապես ամուսնացել է երկու անգամ և վեց տարբեր կանանցից 8 երեխա ունի: Նրա զավակներից ամենամեծը 64, իսկ ամենաերիտասարդը՝ 22 տարեկան է:



Source link

Products You May Like

Articles You May Like

Did asteroid that hit Australia help thaw ancient 'snowball Earth'?
Hairy situation: Scientists explain how stress-related graying occurs
What Will Prime Minister Sign with Hrair Tovmasyan’s Pen? A Crucial Stage in “Hybrid Revolution”
How VR helps kids with autism make sense of real world
Armenian Turned Shameful Page of Weapons of 80s

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *