Մահացել է ԱՍԱԼԱ-ի անդամներից Մկրտիչ Քազանչյանը (լուսանկարներ)


Այսօր առավոտյան 63 տարեկան հասակում մահացել է ԱՍԱԼԱ-ի անդամներից Մկրտիչ (Մայք) Քազանճյանը: Նա մասնակցել էր Լիբանանի քաղաքացիական պատերազմին, տեղափոխվել էր Ֆրանսիա, իսկ 90-ականների կեսերին՝ Հայաստան, որտեղ էլ մասնակցել էր Արցախին օժանդակելու նախաձեռնություններին: Նրա մահվան մասին հայտնել է Ժողովրդային շարժման կենտրոնական խորհուրդը, որի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Խոր ցավով տեղեկացանք, որ այսօր՝ փետրվարի 3-ի, առավոտյան ժամը 10-ին, 63 տարեկանում, ընկեր Մկրտիչ (Մայք) Քազանճյանը, Հայաստանում, կնքեց իր մահկանացուն: Այդ տխուր առիթով մեր խորազգաց ցավակցություններն ենք հայտնում նրա որդիներին, հարազատներին ու բարեկամներին:

Մկրտիչ Քազանճյանը ծնվել է 1956 թվականին, Անճարում, Լիբանան: 1975 թ.-ին իր աշուխույժ մասնակցութիւնն ունեցավ Լիբանանի քաղաքացիական պատերազմում, որի ընթացքում վիրավորվեց, և վիրահատվելուց հետո՝ 1976 թ.-ին, տեղափոխվեց Ֆրանսիա:

Հայկական հարցի երկունքից ծնված Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն (ԱՍԱԼԱ) ու նրա գաղափարների տարածմանն անմնացորդ նվիրված Հայկական ժողովրդային շարժման հիմնադրումը նոր ծնունդ տվին, ազգային ցավով տառապող երիտասարդ Մկրտչին, ով առանց տատանելու հայտնվեց Նորագույն զինյալ ազատագրական պայքարի աջակիցների շարքերում ու մինչև կյանքի վերջին օրերը հավատարիմ մնաց այդ նպատակին:
1994 թ.-ին նա տեղափոխվեց Հայաստան:

Մկրտիչ Քազանճյանը իր կարևոր ներդրումն է ունեցել նաև Արցախի օժանդակութեան մարմնում։ Հողը թեթև լինի վրան»:

ԳՈՒՅԺԽոր ցավով տեղեկացանք, որ այսօր՝ փետրվարի 3-ի, առավոտյան ժամը 10-ին, 63 տարեկանում, ընկեր Մկրտիչ (Մայք)…

ԳՈՒՅԺԽոր ցավով տեղեկացանք, որ այսօր՝ փետրվարի 3-ի, առավոտյան ժամը 10-ին, 63 տարեկանում, ընկեր Մկրտիչ (Մայք)…

Geplaatst door Armenian Popular Movement – APM op Zondag 3 februari 2019



Source link

Products You May Like

Articles You May Like

Mehriban Aliyeva Managed the First Task: Lavrov’s Appraisal
Ex-president Serzh Sargsyan Charged with Organizing Embezzlement
New souvenir sheet with one stamp dedicated to the theme “Prominent Armenians. 150th anniversary of Komitas”
Half of lymphoma patients alive three years after Gilead cell therapy treatment: study
Chancellor of Germany visits the Auschwitz-Birkenau camp

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *