Հարավային Կորեան համաձայնեց մինչև 1 մլրդ դոլար ավելացնել ԱՄՆ-ի զորքը պահելու ծախսերը. CNN


Կորեայի Հանրապետությունն ԱՄՆ-ի հետ կայացած կոնսուլտացիաների հերթական փուլի ընթացքում համաձայնել է մինչև մոտավորապես 1 միլիարդ դոլար ավելացնել Կորեական թերակղզու հարավում տեղաբաշխված ամերիկյան զորքերը պահելու հատկացումները: Փետրվարի 4-ին այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի երկու աղբյուր: Նրանց տվյալներով՝ համապատասխան համաձայնագրի գործողության ժամկետը սահմանափակված է մեկ տարով:

Այնուհետև կողմերը կարող են այն երկարաձգել ևս մեկ տարով, ճշտել են հեռուստաընկերության աղբյուրները: Ինչպես տեղեկացրել է KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական մի աղբյուր, հենց ԱՄՆ-ն է զիջումների գնացել ամերիկյան զորքերը պահելու ծախսերի վճարման հարցում: Ավելի վաղ ամերիկյան կողմը Հարավային Կորեայից պահանջում էր մինչև 1.2 միլիարդ դոլար, ըստ որում անցյալ տարի Սեուլի վճարը կազմել է 860 միլիոն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Source link

Products You May Like

Articles You May Like

Արմեն Սարգսյան. յուրայինների մեջ օտար, օտարների մեջ յուրային
Pro-Brexit members of UK government willing to accept five-year…
N.C. congressional contest marred by voter fraud scheme: official
«Ծեր» սերմնաբջիջներն ավելի առողջ սերունդ են տալիս. գիտնականներ (լուսանկարներ)
Լավրովը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարին «Պատերազմի նախարար» անվանեց

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *