Ինչու և ինչպես․ կառավարության ծրագիրը այս հարցերի պատասխանները չի տալիս (տեսանյութ)


Հրապարակվել է կառավարության ծրագրի նախագիծը, որը գործադիրի կողմից հաստատվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով: «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կարծիք հայտնեց, որ ծրագրում ժողովրդավարության մասին խոսվում է որպես իրողություն. «Ինչը դեռ փաստ չէ, քանի որ եթե անգամ կա օրենքի գերակայություն, ժողովրդավարություն, դեռևս ինստիտուցիոնալիզացման ճանապարհ պետք է անցնել»: Գ. Գորգիսյանի դիտարկմամբ՝ այս կառավարության ծրագիրը շատ ավելի վատն է, քան նախորդ կառավարության ծրագիրը: «Կառավարության ծրագիրը պետք է բխեր կառավարության կառուցվածից, պետք է լիներ տեսլական, ճանապարհային քարտեզ, ծրագիրը չի տալիս երկու կարևոր հարցերի պատասխանը՝ ինչու և ինչպես: 69 էջանոց ծրագրում ընդամնեը 12 թվական է նշված, որոնց մի մասը վերացական է, քանի որ չկա ինչպես հարցի պատասխանը, նպատակը վերացական է, չկա պատասխանը, թե ինչու պետք է իրագործել այդ նպատակը»,- նշեց Գ. Գորգիսյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նույնպես դժգոհություն արտահայտեց կառավարության ծրագրից, շեշտելով, որ այնտեղ տեղ չեն գտել ժողովրդական բարեփոխումների վերաբերյալ ձևակերպումներ. «Որևիցե բան չգտա ընտրական ռեֆորմի, կուսակցությունների ռեֆորմի, անցումային արդարադատության, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ. Ժողովրդավարական բարեփոխումների փաթեթից միայն հակակոռուպցիոն պայքարի բարեփոխումներն են հիշատակվել, այն էլ մակերեսային: Սա ապշեցնող էր»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հակադարձեց, նշելով, որ գործընկերները ծրագիրը հպանցիկ են կարդացել, այդ իսկ պատճառով հնչեցնում են իրականությանը չհամապատասխանող գնահատականներ:

Մանրամասն՝ տեսանյութում:



Source link

Products You May Like

Articles You May Like

Brexit 'airbags' being tested by business with 40 days to exit day…
Brexit row risks ruining May's date with parliament
Illinois mass shooting reveals gaps in gun laws; state seeks to…
Anti-EU right wing has taken over Conservative Party – Soubry
Prime Minister Pashinyan Met with OSCE Minsk Group Co-chairs

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *