Կառավարության ծրագիրը չի արտահայտում հասարակության ակնկալիքները․ պետք է համարձակ լիներ (տեսանյութ)


«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է տնտեսագետ, 1994-98թթ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը:

-Հրապարակվել է կառավարության ծրագրի նախագիծը, որի շուրջ բավականին թեժ քննարկում է ծավալվել: Ընդդիմախոսներն այն համարում են բարի ցանկությունների փաստաթուղթ՝ համարելով, որ քիչ են թվային տվյալները, տոկոսները և քիչ են զարգացման թվային ցուցանիշները:

-Ես կհամաձայնեի այդ գնահատականը տվողների հետ: Կառավարության ծրագիրը ստեղծագործական ուրույն ոճ է, ոչ մի փաստաթղթում չի ասվում, որ ցուցանիշներ պետք է ներառի և այլն. այսինքն՝ ազատ ստեղծագործական ոճ է: Կառավարության ծրագրին առաջին գնահատականը, որ կտայի, հետևյալն է՝ ոճաբանական իմաստով նախկին կառավարության ծրագրի ժառանգության շարունակությունն է:

-Քաղաքական գնահատական եք հնչեցնում:

-Գիտեք՝ ծրագրերն այդպիսին են, մի օրում չեն սկվում կամ մի օր չեն ավարտվում: Տարիներ առաջ ես ԳԽ պատգամավոր էի, 90-ականներին, երբ որ իրական հեղափոխական մթնոլորտ էր, համակարգ էր փլուզվում, նոր տնտեսական համակարգ էր ձևավորվում, մշտապես խոսակցություն կար Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությունների մասին, ես առաջարկում էի բացել կոմունիստական համագումարներում արձանագրված կանոնները, սկզբունքները՝ մտածելով, որ այնտեղ շատ պիտանի բաներ կլինեին: Շարունակականության մեջ վատ բան չպետք է տեսնենք: Եթե դիտարկենք վերջին տասնամյակը, 2008թ-ից սկսած՝ ծրագիր առ ծրագիր ցուցանիշների թիվը կտրուկ նվազել է, իսկ 2008-ի ծրագրում բազմաթիվ ցուցանիշներ կային, որոշ ցուցանիշներ չապահովվեցին, բայց ոչ մի բան չկատարվեց:

-Ցուցանիչը հաշվետվողականություն է պահանջում, ճի՞շտ է:

-Այո: Այս տարվա ծրագրի ցուցանիշները 2017թ. ծրագրի մակարդակով է ներկայացված: Եթե ինձ հարցնեք՝ սա ձեզ բավարարում է, կասեմ՝ ոչ, որովհետև ոչ թե պարտադիր է կոնկրետ ցուցանիշները նշելը, այլ որովհետև իշխանության որակի փոփոխությունը՝ ժողովրդական իշխանության ձևավորումը (տվյալ դեպքում կառավարության), ենթադրում է որոշակի ցուցանիշների հրապարակման պահանջ. ի՞նչ նպատակներ եք հետապնդում, իսկ նպատակների չափելիության ձևը միմիայն ցուցանիշներն են: Ընդ որում, մի հետաքրքիր բան նկատեցի. կառավարության ծրագրում՝ 22-րդ էջում սրա ահրաժեշտությունը արձանագրված է: Բայց ծրագրում բավականին թույլ են ներկայացված ցուցանիշները, և ոչ միայն ցուցանիշների սղություն է, քիչ են հարցադրումները՝ կոնկրետ թվային ցուցիչների տեսքով, այլ նաև նշված ցուցիչների մակարդակը ցածր է: Այդ իմաստով սա 2017թ ծրագրի կրկնությունն է. առանցքային թվերին անդրադառնանք՝ երկու ծրագրում էլ տնտեսական աճը 5 տոկոսի շուրջ է, սոցիալական վիճակի բարելավման ցուցիչները համարյա համընկնում են, այս ծրագրում տրված լուծումները նախորդ ծրագրից են գալիս:

-Դուք գտնում եք, որ այդ տարբերությունները պետք է ավելի էակա՞ն լինեին:

-Միանշանակ: Նախ՝ մեր երկիրը կանգնած է խնդիրների առաջ, եթե այդ խնդիրները չէին լուծվելու, թող նախկինները մնային, չլուծեին, չլուծելու ձևերը գտել էին, մե՛կ կարդարանային, մե՛կ՝ ընտրակեղծիքներով ու կաշառքներով ընտրություններ կկազմակերպեին ու կգոյատևեին: Բայց այս իշխանության առջև պահանջները դրված են, և կարծում եմ, որ այս իշխանության առանցքը, հիմքը, գաղափարախսությունը հաշվետվողականությունն է հանրության կամ ընտրողների առաջ: Բայց այստեղ երկակի տարր կա՝ մի կողմից պետք է հրապարակեն իրենց ծրագիրը, մյուս կողմից՝ պետք է հաշվետու լինեն, քաղաքական իմաստով պատասխան տան այս ծրագրի իրականացման համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:



Source link

Products You May Like

Articles You May Like

Facebook-ը պատահաբար Oculus-ի վերահսկիչների մեջ վախեցնող հաղորդագրություններ է թողել (տեսանյութ)
Պետք է աշխատենք ու ապրենք աշխարհի կանոններով, վայրի մեթոդներն անընդունելի են. Ճոյտը՝ տրանսգենդերների ու դրանց դեմ բողոքի մասին
Italy's UniCredit to pay $1.3 billion to settle U.S. sanctions probe
MLB roundup: Astros sweep Mariners, run win streak to 9
Հերքվել է առողջ սնվելու մասին առասպելը (լուսանկարներ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *