Երեխային հանել են մոր արգանդից վիրահատության նպատակով և հետո վերադարձրել իր տեղը (լուսանկարներ)


Մեծ Բրիտանիայում բժիշկները երեխային հանել են մոր արգանդից վիրահատության համար, իսկ հետո նրան վերադարձրել իր տեղը, գրում է The Mirror-ը:

Բերնեմ քաղաքի բնակչուհի Բեթամ Սիմփսոնի մոտ, որն ապրիլին պետք է ծննդաբերեր, բժշկական հերթական ստուգման ժամանակ ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ պտուղը որոշակի շեղումներ ունի: Կնոջն ավելի մանրամասն հետազոտության համար ուղարկել են Էսեքս կոմսության հիվանդանոց, որտեղ բժիշկները երեխայի մոտ ողնաշարի թերություն են հայտնաբերել, որի դեպքում ողնուղեղը անբավարար է զարգանում մոր արգանդում:

Բժիշկները վիրահատությունն իրականացրել են հղիության վեցերորդ ամսում: Սիմփսոնը Մեծ Բրիտանիայում չորրորդ կինն է, որ նման բուժում է ստացել: Վիրաբույժները երեխային հանել են արգանդից, կատարել ողնուղեղի վերականգնման գործողություն, ապա երեխային վերադարձրել իր տեղը: Վիահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել:



Source link

Products You May Like

Articles You May Like

Planet 10 times Earth's mass may have smacked Jupiter long ago
'Recreating Woodstock': how festival came together, and almost fell…
Նահատակ ու անձնազոհ նախագահը
HALO Will Not Leave Karabakh
Թրամփի խորհրդականը հաստատել է Գրենլանդիան գնելու ծրագիրը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *