Հայտնի են տղամարդկանց մոտ քաղցկեղի զարգացման վեց հիմնական ախտանշանները (լուսանկարներ)


Cancer Research UK կազմակերպության փորձագետները թվարկել են տղամարդկանց մոտ քաղցկեղի զարգացման վեց հիմնական ախտանշանները, հաղորդում է Daily Express-ը, վկայակոչելով ուսումնասիրությունը:

Բժիշկները նշել են, որ մեզի մեջ արյան առկայությունը կարող է միզապարկի կամ աղիների քաղցկեղի առաջացման ախտանշան հանդիսանալ: Նրանք խորհուրդ են տալիս չհետաձգել այցը բժշկին, այս ախտանիշի ի հայտ գալու դեպքում:

Կրծքագեղձից արտադրությունը, դրա ձևի փոփոխությունը և կրծքավանդակի մաշկի գրգռվածությունը կարող են կրծքի քաղցկեղի առաջացման ախտանշան հանդիսանալ: Օնկոլոգիական հիվանդության այս տեսակը տղամարդկանց մոտ հազվադեպ է հանդիպում, սակայն բացառել դա չի կարելի:

Փորձագետները նաև խորհուրդ են տալիս խորհրդակցել բժշկի հետ չդադարող հազի դեպքում: Առավել տագնապալի ախտանիշ է արյան առկայությունը խորխի մեջ:

Բացի այդ, փորձագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել քաշի կտրուկ կորստին, միզարտադրության հետ կապված խնդիրներին, ինչպես նաև ամորձիների չափի և ձևի փոփոխությանը:

«Քաղցկեղի ախտանշանները շատ հաճախ կարելի է շփոթել համեմատաբար անվտանգ հիվանդության հետ, որը կարող է հանգեցնել լուրջ հիվանդության անտեսմանը»,- ասել է հոդվածի հեղինակ Քեթրին Թուրիլը:



Source link

Products You May Like

Articles You May Like

Robots to install telescopes to peer into cosmos from the moon
Singer R. Kelly faces bail hearing over sex trafficking allegations
Ardshinbank Announces the Contest results
'The Dish' still beaming signals from Australia 50 years after moon…
Netflix sinks on subscriber losses, analysts still see growth

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *