Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք


Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը փետրվարի 12-ին չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ:

Ուղևորության ընթացքում պլանավորված են Շանահանի հանդիպումներն Իրաքի պաշտոնատար անձանց, ներառյալ Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մեհդիի հետ: Դա Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատարի առաջին այցն է Իրաք, ճշտում են զանգվածային լրատվամիջոցները: Իրենց հերթին Պետական դեպարտամենտում նշել են, որ Շանահանի այցի նպատակն է՝ քննարկել Իրաքում ապագա ամերիկյան ռազմական ներկայությունը, ինչպես նաև ընդգծել այդ երկրի ինքնիշխանության կարևորությունը: Նաև սպասվում է, որ Շանահանը կհանդիպի Իրաքում ամերիկացի հրամանատարների հետ՝ Սիրիայից ամերիկյան զորակազմի դուրսբերումը քննարկելու համար: Նախօրյակին Շանահանը չհայտարարված այց էր կատարել Աֆղանստան: Նա հանդիպել էր երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ: Ավելի ուշ նախագահական պալատում հայտնել են, որ կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը, Աֆղանստանի հաշտության գործընթացը և ԱՄՆ-ի ռազմավարությունը Հարավային Ասիայում, հաղորդել է «Ինտերֆաքսը»:



Source link

Products You May Like

Articles You May Like

Writers Guild of America sues four major Hollywood talent agencies
Davit Tonoyan Looked with Deep Regret
The First Scandal of New Armenia: Line Crossed
MLB roundup: Astros sweep Mariners, run win streak to 9
Nikol Pashinyan on Behavior of Russian TV Channels

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *