Տնտեսական հեղափոխությունը իրատեսական չէ․ Արկադի Խաչատրյան (տեսանյութ)


«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի կարծիքով՝ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթն անկեղծ էր, և բովանդակալից ներկայացվեց այն, ինչ կար: «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում պատգամավորը, անդրադառնալով Կառավարության ծրագրին, նշեց. «Քանի որ ամիսներ առաջ՝ դեռևս նախընտրական փուլում, վարչապետի կողմից հայտարարվել էր տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին, հանրության մոտ ձևավորվել էին շատ բարձր սպասելիքներ, որովհետև հեղափոխություն բառն ասոցացվում է կտրուկ փոփոխությունների հետ, և մարդիկ ակնկալում են կենսամակարդակի կտրուկ բարձրացում:

Ես որպես տնտեսագետ, չեմ հավատում հրաշքների և այդպիսի կտրուկ փոփոխությունների տնտեսության մեջ: Տնտեսական հեղափոխություն կարելի է կատարել մի շարք անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում՝ տեխնոլոգիական հեղափոխություն, թռիչքային բարձրացում արտադրողականության մեջ և հեղափոխություն մեր մտածողության մեջ: Մեր մտածողության փոփոխությունը կարող է բերել նաև վարքագծի փոփոխության»:

«Հանրության ակնկալիքները մեծ են, բայց շատ արագ տնտեսական հեղափոխությունը և այն, որ ժողովրդի կենսամակարդակը ակնթարթային կփոխվի, իրատեսական չէ»,- ընդգծեց Արկադի Խաչատրյանը: Տնտեսագետի խոսքով՝ Կառավարության ծրագիրն աղերս չունի տնտեսական հեղափոխության հետ:

Մանրամասն՝ տեսանյութում:



Source link

Products You May Like

Articles You May Like

Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ
Հայտնի են աշխարհի ամենաէժան քաղաքները
Amasia Wool Factory Put into Operation Today
Apollo 11's astronauts snapped photos for science. Then came MTV
U.S. rapper A$AP Rocky to remain in Swedish custody, Trump plans to…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *