Ավտովթար Երանոս գյուղի մոտակայքում. կան տուժածներ և 1 զոհ


Փետրվարի 14-ին` ժամը 19:17-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի մոտ 54-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi», «Opel Vectra» և «ԳԱԶել» (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1992 թ.) մակնիշերի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mitsubishi» և «Opel Vectra» մակնիշերի ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել քաղաքացու դին:



Source link

Products You May Like

Articles You May Like

China completes lander test for first Mars mission in 2020
China's huge mysterious extinct ape 'Giganto' was an orangutan cousin
Membrane in a minute: Singapore scientists produce in-vitro human skin
China completes crucial landing test for first Mars mission in 2020
Two new postage stamps dedicated to the theme “Flora and Fauna. Flora and Fauna of Armenia”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *