Երեք նախագահները մերժել են Սիրիայում նոր իրողությունների ստեղծումը


Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը մերժում են Սիրիայում երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը խախտող նոր իրողությունների ստեղծման փորձերը: Այս մասին ասվում է երեք երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հասան Ռոհանիի Սոչիում կայացած հանդիպումից հետո արված համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Փաստաթղթում նշվում է, որ առաջնորդները «մերժել են ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով երկրում նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերը»: Պուտինը, Էրդողանը և Ռոհանին իրենց վճռականությունն են հայտնել հակազդելու անջատողական հակասիրիական ծրագրերին, որոնք վտանգում են, այդ թվում, հարևան երկրների անվտանգությունը:

Նախագահները նաև հավելել են, որ ամերիկյան ուժերի դուրսբերումը Սիրիայից կնպաստի կայունության և անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում:



Source link

Products You May Like

Articles You May Like

'Possibility of life': scientists map Saturn's exotic moon Titan
Icy Molotov Cocktail at Prime Minister Pashinyan’s Meeting with Russian Journalists
Prime Minister’s Ultimatum: The Time to Make a Choice
Pan-Turkism and the Balance of Powers in Our Region
Armenian Foreign Minister Answered Erdogan

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *