Մադուրոյի տապալման ծրագիրը մեկ օրում ձախողվեց. WSJ


Վենեսուելական ընդդիմության շատ կողմնակիցներ և նրանց կողմնակիցները Միացյալ Նահանգներում սպասում էին, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմն արագ կկազմաքանդվի՝ զինվորականների շրջանում նրա դիրքերի թուլացման ծրագրին Վաշինգթոնի աջակցությունից հետո, սակայն դա տեղի չունեցավ, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Վենեսուելայի ընդդիմության և խորհրդարանի առաջնորդ Խուան Գուայդոյի իրեն ժամանակավոր նախագահ հռչակելուց երեք շաբաթ անց Մադուրոն դեռևս վերահսկում է իրավիճակը երկրում, ինչը կասկածի տակ է դնում այս ծրագրի արդյունավետությունը, գրում է պարբերականը:

ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով, Վաշինգթոնում ակնկալում էին, որ Մադուրոյի տապալումը «24 ժամյա գործողություն» է: Նա նշել է, որ ծրագրի հեղինակները ենթադրում էին, որ Հարավային Ամերիկայի երկրների և ԱՄՆ-ից կողմից Գուայդոյին աջակցություն հայտնելուց հետո, զինվորականները ևս կանցնեն ընդդիմադիր գործչի կողմը, որից հետո Մադուրոն կհեռանա:

Հարցումները ցույց են տվել, որ վենեսուելացիները չեն աջակցում Մադուրոյին, և նա ցանկացած պահի կարող է բախվել բնակչության բողոքի ակցիաներին, գրում է WSJ-ը: Սակայն, որքան երկար նա կառչի իշխանությունից, այնքան մեծ կլինի «երկարատև փակուղու» հավանականությունը, ինչը կմեծացնի առճակատման և տարածաշրջանային ճգնաժամի վտանգը:



Source link

Products You May Like

Articles You May Like

Kim Kardashian names fourth child, a boy, Psalm West
Democrats and Trump do battle in court over his financial records
Factbox: IMO 2020 – a major shake-up for oil and shipping
What Is This If Not the Toughest and Direct Pressure on the Court? Kocharyan’s Barrister
Concerns Were Shared on Border Situation: Spokesperson Published Details of Pashinyan-Aliyev Interaction

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *