Մոդելին արգելել են բացել նորաձևության ցուցադրությունն ավելորդ քաշի պատճառով (լուսանկարներ)


Բրիտանացի մոդել Էդի Քեմփբելին արգելել են բացել Միլանի նորաձևության շաբաթվա ցուցադրությունն ավելորդ քաշի պատճառով: Այս մասին նա պատմել է Instagram-stories-ում:

28-ամյա Քեմփբելը փետրվարի 21-ին մասնակցել է Fendi իտալական նորաձևության տան շոուին:

Դրանից հետո նա լուսանկար է հրապարակել, որտեղ նկարչուհի Քրիսթաբլ Մաքգրիվիի հետ նախաճաշում է հյուրանոցում: «Երբ բրենդը պնդում է, որ դու շատ խոշոր ես շոուն բացելու համար, դու Քրիսթաբլին հրավիրում ես շքեղ նախաճաշելի»,- մոդելը մեկնաբանել է լուսանկարը:

Էդի Քեմփբելը 2013-ին British Fashion Awards-ում արժանացել է «Տարվա մոդել» տիտղոսին, համագործակցել է Chanel և Burberry նորաձևության տների հետ, նկարահանվել է Vogue ամսագրի բրիտանական տարբերակի շապիկի համար:



Source link

Products You May Like

Articles You May Like

Prime Minister Nikol Pashinyan Listed Steps Addressing Issues in Judicial System
New Maradona film tracks highs and lows, intimate family moments
Spieth shuts down grand slam talk at PGA Championship
Asian shares steady after steep losses; Saudi comments lift oil
Imperious Nadal fends off Djokovic to land ninth Rome title

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *