Հայաստանի և Իրանի իրավապահներն ակտիվ համագործակցում են թրաֆիքինգի, փողերի լվացման և այլ հանցատեսակների դեմ պայքարում


ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը փետրվարի 25-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության և ոստիկանության պատվիրակությանը՝ ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարիի գլխավորությամբ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Ղուկասյանը կարևորել է երկու երկրների բարեկամական կապը, ինչի շնորհիվ տարբեր ոլորտներում, այդ թվում նաև իրավապահ կառույցների միջև առկա է սերտ համագործակցություն, որն ուղղված է Հայաստանի և Իրանի պետական անվտանգությանն ու քաղաքացիների ապահովությանը:

ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին նշել է, որ իրանցիների համար զբոսաշրջության ամենասիրելի երկրներից մեկը Հայաստանն է և դրանով է պայմանավորված նրանց մեծ հոսքը Հայաստան: Իրանական կողմը գոհունակություն հայտնեց իրենց երկրի քաղաքացիների անվտանգության ապահովման գործում ՀՀ ոստիկանության ցուցաբերած ծառայության համար:

Քննարկվեցին մի շարք հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկու երկրների ճանապարհային ոստիկանությունների, սահմանամերձ հատվածներում ոստիկանության ստորաբաժանումների, Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների ծառայությանը վերաբերող հարցեր:

Նույն օրը Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության և ոստիկանության պատվիրակությանն ընդունել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանը: Նա ներկայացրել է երկու երկրների միջև համագործակցության դրական արդյունքներն ու դրանց հետ կապված որոշ խնդիրներ: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահները ակտիվ համագործակցում են թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիքինգի, փողերի լվացման և այլ հանցատեսակների դեմ պայքարում: Քննարկվեցին իրավապահ երկու կառույցների միջև տեղեկատվության արագ տրամադրման և փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր: Հոսեյն Քալանթարին, շնորհակալություն հայտնելով ընդունելության և կարևոր խնդիրներ բարձրաձայնելու համար, պատրաստակամություն հայտնեց քննարկել դրանք և համապատասխան լուծումներ գտնել:

Կողմերը միակարծիք էին, որ թեև երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա է սերտ համագործակցությանը, ժամանակի պահանջներին զուգահեռ անհրաժեշտ է առավել ամրապնդել այն ու ներառել նոր ուղղություններ, քանի որ հանցատեսակները նույնպես զարգանում են՝ ներթափանցելով տարբեր ոլորտներ:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցությանը վերաբերող այլ հարցեր ևս: Նույն օրը Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության և ոստիկանության պատվիրակությունը եղել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, որտեղ քննարկվել են իրավապահների կրթությանը վերաբերող այլ հարցեր ևս:



Source link

Products You May Like

Articles You May Like

Paris zoo unveils the "blob", an organism with no brain but 720 sexes
Lord Ara Darzi to Chair the Aurora Prize Selection Committee
NASA eyeing inflatable space lodges for moon, Mars and beyond
Converse Bank is issuing new bonds
Spokesperson for MFA on Statements by Presidents of Azerbaijan and Turkey

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *