Ֆորմուլա 1-ի չեմպիոնի բուլդոգն օրական 600 դոլար հոնորար է ստանում (լուսանկարներ)


Ֆորմուլա 1-ի հնգակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի Ռոսկո անունով բուլդոգը Լոնդոնից և Մոնակոյից գերձայնային ինքնաթիռով Լոս Անջելես է թռչում և ետ վերադառնում:

Ռոսկոն ինքն է ամբողջովին վճարում սեփական խնամքի համար: Շունն Instagram-ում գրեթե 150 հազար բաժանորդ ունի, և արդեն տարուց ավելի է մոդել է աշխատում գործակալ և մարզիչ Քրիստին Մաքմիլանի օգնությամբ:

Ռոսկոն ինքն է հարթել իր ճանապարհը, անկախ նրանից, թե որքան խենթ է դա հնչում:

«Նա այժմ մոդելային գործակալության մաս է կազմում, որքան հասկանում եմ 10 կամ 15 բուլդոգների հետ միասին»,- ասել է Հեմիլթոնը Beyond The Grid-ին:

«Նա կաստինգներ է անցնում, երբ ինչ-որ մեկին բուլդոգ է անհրաժեշտ նկարահանումների համար և Ռոսկոյին վճարում են դրա համար: Նա օրական 600-700 դոլար է վաստակում, դա ծիծաղելի է, նրան լավ հոգ են տանում այնտեղ, և այդ ամենը դուր է գալիս նրան: Հաճելի է, երբ նկարահանումների համար հենց Ռոսկոյին են ընտրում, թեև նա իրոք գեղեցիկ տղա է»,- հիացմունքով նշել է Հեմիլթոնը:



Source link

Products You May Like

Articles You May Like

Trio wins economics Nobel for fighting poverty
Artsakh Has Been Recognized, New Stage Starts
Trump’s New Surprise: Armenia’s Attitude to Eccentric Statements
Turkish Forces Bombed Places with Armenian Population
Ex-director of Hayastan All-Armenian Fund Charged with Embezzlement of AMD 150 Million

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *