Ամերիկուհուն 100 դոլարով տուգանել են ձյան վրա նրա մեքենայի թողած «անպարկեշտ հետքի» համար (լուսանկարներ)


ԱՄՆ Թենեսի նահանգի Քեթրին անունով բնակչուհին Reddit ինտերնետային հարթակում կիսվել է իր հետ պատահած անհավանական պատմությամբ: Կինը պատմել է, որ իրենց մոտ ձյուն է տեղացել, ինչը հազվադեպ է լինում այս տարածաշրջանում: Իսկ մի որոշ ժամանակ անց նա անդորրագիր է ստացել մասնավոր կազմակերպությունից, որտեղ նշված է եղել, որ նա և իր ամուսինը պետք է 100 դոլար տուգանք վճարեն: Սկզբում կազմակերպությունը հստակ չի ներկայացրել, թե հատկապես ինչու համար:

Երկար նամակագրությունից հետո նրանց պարզապես «խնդիրը լուսաբանող լուսանկար են ուղարկել»: Ինչպես գրում է The Mirror-ը, պարզվել է, որ Քեթրինի մեքենայի ձյան վրա թողած հետքը մասնավոր կազմակերպության ներկայացուցիչներին տղամարդու սեռական օրգան է հիշեցրել:

Համացանցի օգտատերերին զվարճացրել է այս պատմությունը, ինչը նրանք արտահայտել են իրենց մեկնաբանություններում:



Source link

Products You May Like

Articles You May Like

'Creating Woodstock': how festival came together, and almost fell…
Heavy metal band Metallica donates 250,000 euros for Romanian…
'Recreating Woodstock': how festival came together, and almost fell…
A$AP Rocky spared jail after being found guilty of Stockholm brawl
Armenian Armed Forces Advanced in Tavush Region

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *