ՊՎԾ-ին կասկածող չպետք է լինի. «Իմ քայլ»-ում բանակների են կիսվել. «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունում մի հարցի շուրջ երկու թևի են բաժանվել՝ հայտնի աղմկահարույց միջադեպից հետո հրավիրե՞լ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին խմբակցությունում «հաշվետվություն» ներկայացնելու, թե՞ ոչ։

Եթե մեծամասնությունը ուզում է բացատրություններ լսել, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել, և արդյոք Սանասարյանն անձամբ մասնակցե՞լ է «Զորաշենի» հովանավորչությանը և մրցակից ընկերությունից բիզնես խլելուն, ապա ակտիվ փոքրամասնությունը, ի դեմս ՊՎԾ պետի նախկին տեղակալ Տիգրան Ուլիխանյանի, որն այժմ պատգամավոր է, համաձայն չէ, և հակադարձում են, թե դրանով կնսեմացնեն կառույցի դերակատարումը։

Եթե ցույց տան, որ կասկածում են վարչապետի ենթակայության տակ գործող կառույցի ղեկավարին, դա կնշանակի, որ այլևս որևէ մեկը չի հավատա այդ կառույցին։ Թե որ կողմը կհաղթի այս պայքարում, դեռևս հայտնի չէ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



Source link

Products You May Like

Articles You May Like

Shares gain as Fed looms, pound rides new Brexit twists
Flooded U.S. Air Force base underscores climate risk to security:…
Jay-Z, Miley Cyrus, The Killers among Woodstock 50 lineup
Aluminum producer Hydro hit by cyber attack, shuts some plants
First parent pleads not guilty in biggest U.S. college admissions…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *