Ադրբեջանի համբերությունը սահման ունի. Հիքմաթ Հաջիև


«Պաշտոնական Բաքուն ավելի քան քսանհինգ տարի հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Սակայն Ադրբեջանի համբերությունն էլ սահման ունի։ Հայաստանի զինված ուժերը պետք է հեռանան Ադրբեջանի հողերից, համաձայն ՄԱԿ ԱԽ բանաձևերի։

Հակառակ դեպքում, Ադրբեջանը, ինչպես ցանկացած այլ պետություն կօգտվի իր բոլոր իրավունքներից, համաձայն ՄԱԿ Կանոնադրության»,- Anadolu լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմաթ Հաջիևը։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, բանակցային գործընթացը առաջ մղելու համար։ «Ցավոք Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կրկնում է Քոչարյան և Սարգսյան նախագահների կառավարման ժամանակների սխալները, հանդես գալով հայտարարություններով, որոնք արգելափակում են խաղաղ բանակցությունները։ Երևանից ակնկալվում է կառուցողական և ճիշտ քայլեր։ Համաշխարհային հանրությունը ևս պետք է կոնկրետ դիրքորոշում ունենա այս առնչությամբ և հայկական կողմի ղեկավարությանը հստակ դիվանագիտական ազդակներ ուղարկի»,- ասել է Հաջիևը։ Նա հավելել է, որ ներկայումս Հայաստանը թալանում է «գրավյալ ադրբեջանական հողերում» ոսկու և երկաթի հանքերը և դրանք ուղարկում է համաշխարհային շուկաներ։ Հաջիևը դա անթույլատրելի է համարել և դիտարկել որպես միջազգային համաձայնագրերի խախտում։ Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, սակայն Հաջիևը հայկական կողմին մեղադրել է ադրբեջանական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման մեջ, դա մեծ կորուստ համարելով համաշխարհային մշակութային ժառանգության համար։



Source link

Products You May Like

Articles You May Like

Armenia and Azerbaijan Will Work Towards Access of Families to Relatives Held in Custody
Trump approval drops 3 points to 2019 low after release of Mueller…
Nintendo shares jump 17 percent after Tencent wins key China Switch…
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 8 մարզում
Actress Lori Loughlin pleads not guilty in college admissions case

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *