Եթե Սերժ Սարգսյանը թաքնվի, Վանեցյանը կհայտնաբերի՞. Ինչ էր անում «վտարանդի» Փաշինյանը Սիմիդյանի տանը. «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է. «Պրն Սիմիդյան, Նիկոլ Փաշինյանն իր «վտարանդիության» 11 ամիսն անցկացրել է Ձեր տանը. ի՞նչ էիք անում` չէ՞ր ձանձրանում Փաշինյանը ողջ օրը։ «Նորմալ, մի տան մեջ ապրում էինք»: Իսկ հարևաննե՞րը։ «Տեղյակ չէին»: Բա Ձեր տուն իսկի մարդ չէ՞ր գալիս։ «Իհարկե, գալիս էին. մեր տունը երկու հարկ է, ինքը հիմնականում մնում էր երկրորդ հարկում»: Իսկ ներքին տագնապ ունեի՞ք, որ, ահա, մեկ էլ ու կարող է Գորիկ Գուրգենիչը հայտնվի, և Ձեր ընտանիքի բոլոր անդամներին մեղադրեն «իմանալ-չհայտնելու» հոդվածով:

«Բացարձակ. մենք համոզված էինք, որ ամեն ինչ ճշմարտության ու լավի համար է արվում»: Այն ժամանակ տեսակետ կար, որ ԱԱԾ-ն չէր ցանկանում հայտնաբերել նրան։ «Հատուկ ծառայությունները ջանք չեն խնայել, որ նրան հայտնաբերեն։ Չկարողացան»: Վանեցյանը կկարողանա, չէ՞, հիմա հայտնաբերել, եթե Սերժ Սարգսյանը թաքնվի։ «Եսի՞մ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



Source link

Products You May Like

Articles You May Like

China's top steelmaking city Tangshan issues second-level smog…
Italy's UniCredit to pay $1.3 billion to settle U.S. sanctions probe
New Proposal to Yerevan and Baku: the Peace Agenda
Trump vetoes congressional resolution to end U.S. involvement in…
Union Pacific operational overhaul gains traction, shares rise

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *