Վախենալով միայնակ մնալ՝ մորուքավոր քրիստոնյա կինը սատանայապաշտի հետ է ամուսնացել (լուսանկարներ)


ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Թաքոմա քաղաքի բնակչուհի Լիթլ Բեր Շվարցը 14 տարեկանից տառապում է ձվարանի պոլիկիստոզային համախտանիշով։ Այդ պատճառով ամերիկուհու դեմքին մորուք է աճում։ Աղջիկը երկար ժամանակ գաղտնի սափրվել է և չարաշահել դիմահարդարումը՝ փորձելով թաքցնել թերությունը, գրում է Metro-ն։

2014-ին զուգընկերոջից բաժանվելով՝ Շվարցը կարծում էր, թե միայնակ կմնա։

Սակայն 36-ամյա կինը Facebook սոցցանցում հանդիպել է իր սիրուն։ Շուրջ մեկ տարի հանդիպելուց հետո Լիթլ Բերը և 45-ամյա Թոբիաս Բրեդիքն ամուսնացել են՝ չնայած որ կինը քրիստոնյա է, իսկ Բրեդիքն իրեն սատանայապաշտ է համարում։

Ի վերջո սիրահարները «միախառնված» հարսանեկան արարողություն են կազմակերպել։

«Իրականում մենք միևնույն էթիկական սկզբունքներն ունենք, պարզապես մենք դրանք տարբեր միջոցներով ենք արտահայտում»,-ասել է Լիթլ Բերը։

Հարսանիքին 40 հյուր է ներկա գտնվել։



Source link

Products You May Like

Articles You May Like

Փորձ՝ շեղելու ԶՈՒ ուշադրությունը և թուլացնելու հայկական ուժերին ղարաբաղյան հատվածում. «168 ժամ»
Զ․Մնացականյանն ու Լուիս Ալմագրոն կարևորել են բացառապես խաղաղ միջոցներով առկա հակամարտությունների կարգավորումը
Troubled Woodstock 50 festival bids for 'great American comeback'
Տավարացյանը Դատավորների ընդհանուր ժողովի կողմից մանդատ չստացած անձ է. կդադարեցնի՞ նրա լիազորությունները ԲԴԽ-ն
Amasia Wool Factory Put into Operation Today

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *