Մեգան Մարքլը և արքայազն Հարին Instagram-ում իրենց էջն ունեն (լուսանկարներ)


Նախքան արքայազն Հարիի հետ նշանադրվելը ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը ստիպված էր հեռացնել սոցցանցերում ունեցած իր բոլոր հաշիվները, քանի որ այդպիսին էր չգրված կանոնը արքայական պարտականությունները կատարող Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի անդամների համար: Սակայն, ապրիլի 2-ին, Քենսինգթոնյան պալատը հայտարարել է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին Instagram-ում @ sussexroyal համատեղ հաշիվ են բացել:

Առաջին կես ժամվա ընթացքում նրանց 200 հազար մարդ է բաժանորդագրվել: Այստեղ Եղիսաբեթ II թագուհու թոռն ու նրա կինը իրենց երկրպագուների հետ կկիսվեն իրենց կյանքում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններով և կպատմեն իրենց աշխատանքի մասին: Սոցցանցում ամուսինների հրապարակած նկարների շարքում էր նաև նախորդ աշնանը Ֆիջի այցելության ժամանակ արված լուսանկարը, որտեղ, ինչպես և իրենց Սուրբծննդյան բացիկում, Հարին և Մեգանը մեջքով են կանգնած հանդիսատեսին: Այն ժամանակ շատերը դա անկիրթ համարեցին:

 



Source link

Products You May Like

Articles You May Like

Florida scientists induce spawning of Atlantic coral in lab for…
Թուրքիան Ուկրաինային երկու հազար ատրճանակ-գնդացիր է մատակարարել
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ին ծննդյան oրվա կապակցությամբ
«ՍԱՍ»-ի Արտակը հարցաքննվել է. ՔԿ
Կինոոլորտին տրամադրված գումարները օրինական ճանապարհով այնպես են փոշիանում, որ ԱԱԾ-ն չի կարողանում գտնել (տեսանյութ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *