Նոր նախագիծ չի ներկայացվել, բայց դա չի նշանակում, որ համամիտ ենք կառավարության մոտեցումներներին (տեսանյութ)


Կառավարության կառուցվածքի վերաբերյալ մոտեցումները զուտ կառավարության գործն է և իրենց առանձնաշնորհ իրավունքն է. այդտեղ նոր նախագիծ ներկայացնելու իրավական հնարավորություն չկա։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Բայց այդուհանդերձ, ողջունելի է ցանկացած այլ առաջարկություն որպես այլընտրանք։ Մեր կուսակցությունը հարգելով կառավարության առանձնաշնորհ իրավունքը, նոր նախագիծ չի ներկայացրել, բայց դա չի նշանակում, որ համամիտ ենք կառավարության մոտեցումներներին։ Այո, գյուղնախարարությունը որպես կարևոր նախարարություն, պետք է իր այդ կարգավիճակը պահպանի։ Եթե կան թերություններ նախարարության կառուցվածքում կամ գործունեության արդյունավետության հետ կապված, իհարկե, պետք է շտկել, կարգավորել, նոր կառուցակարգեր դնել և նախարարության կարգավիճակը պահել»,-ասաց Բագրատյանը։

Նրա խոսքով նույնը կարելի է ասել նաև Մշակույթի նախարարության մասին. «Սրանք ոլորտներ են, որոնք մեզ համար գերակա նշանակություն ունեն»։



Source link

Products You May Like

Articles You May Like

Cannes contender Diop wanted to see more black actors on screen
Trade war hurting the U.S. ethanol industry 'badly': U.S. Grains…
Germany's Delivery Hero invests in biodegradable packaging
EU trade chief sees possible extension to May 18 deadline for U.S….
China says agreed with U.S. to keep talking over trade war

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *