Հայտնի է, թե դինոզավրերին բնաջնջած երկնաքարն ուր է ընկել (լուսանկարներ)


66 միլիոն տարի առաջ դինոզավրերին բնաջնջած երկնաքարը, ընկնելով, մեծ ցունամի է առաջացրել այն վայրում, որտեղ ներկայումս գտնվում է ամերիկյան նահանգներից մեկը: Այդ մասին հայտարարել են Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանի գիտնականները, հաղորդում է Utro.ru-ն:

Հետազոտողների կարծիքով՝ երկնաքարն ընկել է Հյուսիսային Դակոտայի տարածքում գտնվող ներքին ջրամբարի մոտ: Անկման առաջացրած ալիքը կենդանիների տասնյակ տեսակներ է ոչնչացրել:

Ցունամիից հետո միլիոնավոր տեկտիտների՝ 5մմ-անոց հալված ապարի գնդիկների անձրև է տեղացել, որոնք ջարդել են բույսերն ու խցանելով խռիկները՝ սպանել ջրամբարների բնակիչներին:

Այս եզրահանգմանը եկան գիտնականները՝ հիմնվելով Հյուսիսային Դակոտայի տարածքում կատարված՝ խորհրդանշական Hell Stream անունով պեղումների արդյունքների վրա: Այնտեղ հետազոտողները հայտնաբերել են ամոնիտների, ձկների, դինոզավրերի և այլ կենդանիների մնացորդներ:

Պալեոնտոլոգները ենթադրում են, որ երկնային մարմինն ընկել է Յուկատան թերակղզու տարածքում, սակայն աղետի հետևանքները տարածվել են հսկայական շառավղով:



Source link

Products You May Like

Articles You May Like

Մի՞թե արժեր հանուն Ամուլսարի այսպիսի զոհաբերության գնալ․ «Կարճ կապենք» (տեսանյութ)
Armenian Armed Forces Advanced in Tavush Region
Space telescope offers rare glimpse of Earth-sized rocky exoplanet
What Was Serzh Sargsyan’s Deal over Amulsar Gold Mine?
Plans detailed for first U.S. mission to land on moon since Apollo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *