Ամենահարուստ տղամարդու սիրուհին հանկարծակի հայտարարել է ամուսնալուծության մասին (լուսանկարներ)


Լորեն Սանչեսը լքել է ամուսնուն 13 տարվա համատեղ կյանքից հետո:

Ապրիլի 5-ին աշխարհի ամենահարուստ տղամարդը, 55-ամյա Ջեֆ Բեզոսը, պաշտոնապես բաժանվել է իր 48-ամյա կնոջից՝ Մակենզի Բեզոսից, 25 տարվա ամուսնությունից հետո, իսկ արդեն ապրիլի 6-ին հայտնի է դարձել, որ Amazon-ի ղեկավարի ենթադրյալ սիրուհին՝ Լորան Սանչեսը հեռացել է ամուսնուց:

The Mirror-ի տվյալներով, ոչ միայն դերասանուհին է դիմել դատարան՝ ամուսնալուծության դիմումով, այլև նրա ամուսինը, հոլիվուդյան կինոգործակալ Պատրիկ Ուայթսելը նույն օրը փաստաթղթերի փաթեթ է ներկայացրել դատարան նույնատիպ հայցով՝ ցույց տալով, որ այդ որոշումը փոխադարձ էր:

Սանչեսն ու Ուայթսելը երկու երեխա ունեն:

Ինչ վերաբերում է Սանչեսի և Բեզոսի միջև եղած սիրավեպին, ապա այդ մասին հայտնի է դարձել այս տարվա հունվարին, երբ մամուլը հայտարարեց միլիարդատիրոջ ամուսնալուծության մասին: Այնուհետև հայտնի դարձավ, որ հենց Ուայթսելն է Սանչեսին ծանոթացրել Բեզոսի հետ: Ավելի ուշ, շատ լրատվամիջոցներ հաղորդեցին, որ Ջեֆ Բեզոսը և Լորեն Սանչեսը որոշել են համատեղ ապրել՝ չսպասելով նախկին ամուսիններից պաշտոնապես ամուսնալուծվելուն:

Related image



Source link

Products You May Like

Articles You May Like

«Հիբրիդային պատերազմ» հեղափոխության դեմ
One new postage stamp dedicated to the theme “150th anniversary of Mahatma Gandhi”
Որ գործոններն են նվազեցնում աշխատանքի արդյունավետությունը (լուսանկարներ)
Violent weather kills three in Missouri, floods rivers in Oklahoma
China's water quality improvements 'imbalanced' in first quarter:…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *