Հայաստանում ներդրումները ութ հիմնական խոչընդոտներ ունեն (տեսանյութ)


Ներդրումային քաղաքականության մասին վերջին շրջանում բավականին շատ է խոսվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մենք պետք է ներդրումային քաղաքականություն իրականացնենք, որի հետ կապված մի շարք փոփոխությունների առաջարկներ են արվել, որոնցից մեկը Հարկային օրենսգրքի փոփոխությունն է։

Ներդրումային քաղաքականություն ասելով ի՞նչ պետք է հասկանալ «Առաջին լրատվական»-ի հարցին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը պատասխանեց․ «Թեման շատ մոտ է մեզ և հարազատ, որովհետև վերջին շաբաթը մեր մոտ շատ ակտիվ ընթանում է ներդրողների այցելություն, և մենք ապրիլի 2-ին հանդիպեցինք ՀՀ վարչապետի հետ՝ նախարարների մասնակցությամբ։ Դրանից հետո այլ հանդիպումներ են եղել Ազգային ժողովում, Սփյուռքի նախարարությունում։ Հանդիպումների ընթացքում քննարկում էինք ներդրումների հիմնական խոչընդոտները։ Այսինքն՝ Հայաստանի միջավայրը ներդրումների համար ինչքանով է գրավիչ, և ինչպիսի առանցքային խնդիրներ կան, որոնք պետք է կարգավորել»։

«Պետք է ասեմ, որ Հայաստանի համար շատ կարևոր է ներդրումներ ավելացնելը, որովհետև տարիներ շարունակ մենք ներդրումների պաշտպանության էական գործիքներ չենք կիրառել։ Ընդհանրապես, ունենալով տարբեր որոշումներ, մոտեցումներ, խոսել ենք ներդրումների կարևորության, դրանց խթանելու մասին, բայց իրականում մենք դրանց շահերը վատ ենք պաշտպանել։ Նաև քաղաքական տարբեր երևույթների պատճառով Հայաստանում աստիճանաբար դրանք նվազել են։ Ստացվել է այնպես, որ Հայաստանում ներդրողների քանակը նվազել է, արժեթղթերի շուկան չի զարգացել։ Դրա հետ մեկտեղ այլ ֆինանսական աղբյուրներ երկրում չեն առաջացել և հիմնական ֆինանսական աղբյուրները դարձել են բանկերը»,- հավելեց Գագիկ Մակարյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։



Source link

Products You May Like

Articles You May Like

Plans detailed for first U.S. mission to land on moon since Apollo
Կառավարությունը ձախողեց անցումային արդարադատության համարժեք հանրային ընկալման ձևավորումը (տեսանյութ)
Սերժ Սարգսյանը կփրկի՞ Նիկոլ Փաշինյանին
Թրամփի նախկին խորհրդական Սքարամուչին նախագահին խենթ է անվանել
Գերմանական քաղաքը վճարելու է ապացուցելու համար, որ այն գոյություն չունի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *