Կինը մայրացել է ռոբոտի միջամտությամբ կատարված արգանդի փոխպատվաստումից հետո (լուսանկարներ)


Շվեդիայի բնակչուհին դարձել է աշխարհում առաջին կինը, որը ծննդաբերել է արգանդի փոխպատվաստումից հետո, որը կատարվել է ռոբոտի մասնակցությամբ։

2017 թ.-ին Sahlgrenska University հիվանդանոցում կատարված արգանդի փոխպատվաստումից 10 ամիս անց կինը հղիացել է ԷԿՕ-ի օգնությամբ: Ընդ որում, բժիշկներն օգտագործել են կնոջ սեփական ձվաբջիջները։ Հղիությունն անցել է առանց բարդությունների: 2.9 կգ կշռող առողջ տղան ծնվել է հղիության 36-րդ շաբաթում, կեսարյան հատման միջոցով։ Մոր և մանկան անունները չեն բացահայտվում։

Բժիշկները մեծ հույսեր են կապում ռոբոտացված վիրաբուժության հետ, քանի որ տվյալ դեպքում վիրահատությունը ավելի քիչ վտանգավոր է դոնորների համար։ Բացի այդ, երկու վիրաբույժների կողմից կառավարվող ռոբոտը աշխատում է միլիմետրի ճշգրտությամբ։ Դրա հետ մեկտեղ, ռոբոտի միջոցով արգանդի փոխպատվաստման համար բավարար է 1 սմ տրամագծով ընդամենը հինգ անցք։ Դա թույլ է տալիս նվազագույնի հասցնել պացիենտի արյան կորուստը, ինչպես նաև կրճատել ստացիոնար բուժման ժամկետները։



Source link

Products You May Like

Articles You May Like

Oldest and largest ancient Maya structure found in Mexico
Why the environment matters and how the EU helps the Eastern partner countries to protect it
Millipede from Scotland is world's oldest-known land animal
Hides that reveal: DNA helps scholars divine Dead Sea Scrolls
Does drug touted by Trump work on COVID-19? After data debacle, we still don't know

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *