Ճարտարապետները ողջունում են ԼՀԿ նախաձեռնությունը. ճարտարապետների լիցենզիաները ողջամիտ ժամկետներով կերկարաձգվեն


Ճարտարապետները ողջունում են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ Մարուքյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԼՀԿ-ի՝ նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին։ Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մշակել և շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախաձեռնություն, որով, մասնավորապես, առաջարկվում է ողջամիտ ժամկետով երկարացնել ճարտարապետների լիցենզիաների ժամկետը՝ հնարավորություն տալով լուծել այս ընթացքում նախկին օրենքի ընդունմամբ առաջացած խնդիրները, ինչպես նաև սահմանել, որ առանց համապատասխան լիցենզիայի՝ լիցենզավորման ենթակա գործունեություն կատարելն այս ժամանակահատվածի համար չի համարվելու իրավախախտում։

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ «շան գլուխն այս հարցում այլ տեղ է թաղված։ «Երբ որ մայիսին օրենքը եղավ և պետք էր շտապ ռեակցիա տալ դրան, մայիսից մինչև նոյեմբեր, այդ ամբողջ ընթացքում պետք է աշխատվեր օրենքի վրա, բայց դրա փոխարեն ուշադրությունը բևեռեցին դրա վրա, որ ամեն կերպ խոչընդոտեցին հարցի կարգավորումը։ Այդ ժամանակվա մեջ կարելի էր ամեն ինչ անել, եթե արհեստական խոչընդոտներ չլինեին։ Հիմա, եթե ողջամիտ ժամկետով երկարացվում են լիցենզիաների ժամկետները, ապա մեզ թվում է, որ որևէ խնդիր չկա։ Թող անեն։ Մենք դրական ենք համարում, քանի որ շատ ճարտարապետներ տեղեկացված չեն եղել լիցենզավորման կենտրոնից, ժամկետներ են բաց թողել։ Իսկ հիմա, եթե երկարացվում է ժամանակը, ապա շատ լավ է»,- ընդգծեց Մինասյանը։

Ճարտարապետների միության նախագահն ասաց, որ իրենք չեն դիմել «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը նման առաջարկով։ «Նախաձեռնությունը խմբակցությանն է եղել, քանի որ հատկապես առանձին մարզերում խնդիր է առաջացել։ Շատ լիցենզավորված կազմակերպություններ չեն կարողացել մասնակցություն ունենալ հայտարարվող տենդերներին։ Ճարտարապետները բողոքում են, որ այս ընթացքում չեն կարողացել ստանալ նոր արտոնագրեր։ Դրա համար էլ հիմա որոշել են նման օրենսդրական նախաձեռնություն մշակել։ Թող երկարացնեն»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ ողջամիտ ժամկետով լիցենզիաների երկարաձգումից հետո արդեն «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքով սահմանված գործընթացը կշարունակվի։ Իսկ օրենքը, Մինասյանի խոսքերով, վատը չէ. «Օրենքը շատ լավն է։ Հնարավոր է՝ մարդիկ շատ բաներ են ասում, բայց այդ օրենքը շատ լավ օրենք է դաշտը մաքուր պահելու համար»։

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերին խորհրդարանի կողմից ընդունվեց «Ճարտարապետական գործունեության մասին» օրենք, որով ճարտարապետների միության հիմքի վրա ստեղծվեց պալատ, որը և ներկայումս լիազորված է արտոնագիր տալ ճարտարապետներին և կոնստրուկտորներին։ Դեռևս այդ փուլում շատ ճարտարապետներ դեմ էին այս փոփոխությանը՝ նշելով, որ լիցենզիաները ստանալու կարգը պետք է փոխել, այնպես անել, որ ճարտարապետները նորից կարողանան լիցենզիա ստանալ անհատական։ Բացի դրանից՝ նրանք նշում էին, որ լիցենզավորման գործընթացը կոռումպացված է և բյուրոկրատական, սակայն իրական պատասխանատվություն կամ մասնագիտական պատրաստվածությունը հաշվի չի առնվում։



Source link

Products You May Like

Articles You May Like

Rights group condemns U.S. 'vigilante' treatment of migrants on border
Hundreds sign online petition supporting woman suing JD.com CEO in…
Swedish climate activist Thunberg admits she might be 'very naive'
Ռոբերտ դե Նիրոն Դոնալդ Թրամփին անվանել է «կատարյալ անհաջողակ» և «գանգստերների նմանակող» (տեսանյութ)
Qualcomm shares soar on surprise settlement with Apple of long…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *