Իսրայելական տիեզերական սարքը վթարվել է Լուսնի վրա առաջին վայրէջքի ժամանակ (տեսանյութ)


Իսրայելյան առաջին լուսնային առաքելությունը ձախողվել է. Beresheet սարքը վթարվել է վայրէջքի ժամանակ: Այս մասին հինգշաբթի օրը, ապրիլի 11-ին, հաղորդել է Times of Israel պարբերականը, որն իրականացրել է թռիչքի ուղիղ հեռարձակումը:

Նախ, Beresheet-ը խնդիրներ է ունեցել հիմնական շարժիչի հետ, ապա դրա հետ կապն ընդհատվել է: Մի քանի րոպե անց առաքելության ղեկավարները հայտարարել են, որ չեն կարողացել սարքն իջեցնել Լուսնի վրա:

«Եթե առաջին անգամ չստացվեց, մենք կրկին կփորձենք»,- հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նա հավելել է, որ երկու կամ երեք տարի հետո իսրայելյան սարքն «ամբողջական տեսքով» անպայման վայրէջք կկատարի Լուսնի վրա»:

Beresheet-ն ուղևորվել է Լուսին Falcon 9 հրթիռի օգնությամբ փետրվարի 22-ին, Կանավերալ (ԱՄՆ) տիեզերակայանից:

Beresheet-ը ստեղծվել է Իսրայելի ռազմարդյունաբերական Israel Aerospace Industries ընկերության կողմից: Տիեզերական սարքի վրա կատարված ծախսերը գրեթե հարյուր միլիոն դոլար են կազմում: Եթե առաքելությունը հաջողվեր, Իսրայելը կդառնար չորրորդ երկիրը, ԽՍՀՄ-ից, ԱՄՆ-ից և Չինաստանից հետո, որի սեփական տիեզերական սարքը վայրէջք է կատարել Լուսնի վրա:



Source link

Products You May Like

Articles You May Like

Carrie Underwood and NFL stole 'Sunday Night Football' theme: lawsuit
Hamilton fastest in first French Grand Prix practice
Սահակաշվիլին Վրաստանի խորհրդարանի գրոհից հետո հանդես է եկել հայտարարությամբ
U.S. lawmaker calls for Facebook to pause cryptocurrency project
Factbox: Facebook's new cryptocurrency Libra and digital wallet…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *