Ոստիկանությունում ծառայության ընդունվողների աճ է գրանցվել


ՀՀ ոստիկանությունում ծառայելն օրեցօր ավելի պատվաբեր ու արժանապատիվ, բայց նաև՝ դժվար ու պատասխանատու է դառնում: Խնդիրը միայն նոր ժամանակների նոր մարտահրավերները չեն: Դա պայմանավորված է նախևառաջ ոստիկանության հանդեպ հասարակության աճող վստահությամբ, որը համարժեք աշխատանք ու ծառայություն է պահանջում: Եվ ոստիկանությունն անում է ամեն ինչ՝ քաղաքացու վստահությունն արդարացնելու համար:

Իսկ վիճակագրությունը փաստում է, որ միայն վերջին 3 ամիսներին ոստիկանության համակարգ է ընդունվել 71 շարքային: Սա 51 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

3 ամսում ոստիկանության համակարգում ծառայության է վերականգնվել 123 ծառայող՝ 62-ով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Նվազում կա ոստիկանությունից ազատվածների թվում: Եթե անցած տարի 3 ամսվա ընթացքում ոստիկանության համակարգից ազատվել էր 118 սպա, ապա այս տարի նրանց թիվը՝ 97 է:

Գոհացուցիչ են տվյալները նաև շարքայինների առումով: Անցած տարվա նույն ժամանակահատվածում ազատվել է 194, այս տարի՝ 113 ծառայող՝ 41 տոկոսով պակաս:

Թվերն ինքնին խոսուն են և վկայում են հանրային իրավագիտակցության բարձրացման ու համաքաղաքացիների վստահությանը համարժեք ծառայելուն ոստիկանության պատրաստակամության մասին:



Source link

Products You May Like

Articles You May Like

Huawei says U.S. ban hurting more than expected, to wipe $30…
Ծրագրավորողը բոտ է ստեղծել, որը պետք է պատասխաներ իր ընկերուհու հաղորդագրություններին (լուսանկարներ)
PSA to assemble batteries for hybrid, electric cars in Slovakia
VW's Tennessee workers vote against union representation
As promised, Trump slashes aid to Central America over migrants

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *