«Քաղաքապետը ձախողել է Երևանում աղբահանության կազմակերպումը. ամռանն ունենալու ենք ճգնաժամային իրավիճակ, եթե քայլ չձեռնարկվի»


Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Երևան քաղաքի ոչ մի վարչական շրջանում պատշաճ աղբահանություն չի իրականացվում։ Քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված աղբամանները լցված են, հարակից տարածքները նույնպես պատված են աղբակույտերով։ Մարդիկ համացանցում տեղադրում են իրենց վարչական շրջանում արված աղբակույտերի լուսանկարները և պահանջում այն մաքրել, բայց ոչ մի արձագանք։

«Պարո՛ն քաղաքապետ, Երևանը մի մեծ աղբավայր է դարձել բաց երկնքի տակ: Գոնե կենտրոնում հնարավո՞ր չէ քթի տակից հավաքել այդ կեղտոտ աղբամանները: Քաղաքապետարանի բյուջեն ավելացել է, բարի եղեք մտածել այս հարցի մասին, այլևս անտանելի է դարձել, քաղաքը սարսափելի է բուրում»,- սոցիալական ցանցերում գրում են երևանցիները։

Այն, որ Երևանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է, և աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել, արձանագրում է նաև Երևանի քաղաքապետարանը։

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ աղբատար մեքենաների քանակը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե չեն թարմացվում և չեն համալրվում աղբամանները, եղածները չեն լվացվում ու չեն մաքրվում: «Քաղաքապետարանի ու վարչական շրջանների կոմունալ ստորաբաժանումների, քաղաքապետարանի թեժ գծի ծառայության ու հասարակայնության հետ կապերի այլ միջոցներով անընդհատ ստանում ենք լցված աղբամաններով լուսանկարներ: Ահազանգերի մի մասի հետքերով գնում են կոմունալ ծառայության աշխատակիցները՝ փորձելով առավել վատթար վիճակում գտնվող փողոցներում ու բակերում իրավիճակային լուծումներ տալ: Անբավարար է նաև քաղաքի հանրային տարածքների սանմաքրման վիճակը: Հայտնում ենք, որ քաղաքապետարանը ամենօրյա ռեժիմով աշխատում է վիճակը բարելավելու և վերջնական լուծում տալու ուղղությամբ:

Հարցի լուծման իրավական ընթացակարգը որոշակի ժամանակ է պահանջում, այնուհանդերձ, քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը, որպեսզի վերջապես ունենանք նորմալ աղբահանություն և մաքուր քաղաք: Հայցում ենք երևանցիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը աղբահանության օպերատորի անբավարար աշխատանքի համար»,- գրել էր Կարապետյանը:

Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ակնհայտ է, որ կան աղբահանության կազմակերպման խնդիրներ, որոնք պետք է քաղաքապետարանի հետ քննարկվեին ու լուծվեին։ «Քաղաքապետը նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից հայտարարում էր, որ իրենք բանակցում են խնդրի համակարգային լուծման շուրջ։ Բայց մենք տեսնում են, որ ո՛չ համակարգային լուծում կա, ո՛չ էլ կարճաժամկետ լուծում։ Սա նշանակում է, որ աղբահանության կազմակերպումը ձախողվել է։

Ձախողվել է առաջին հերթին քաղաքապետի կողմից, քանի որ դա ՏԻՄ օրենքով աղբահանության կազմակերպումը քաղաքապետի լիազորությունն է։ Այդ կազմակերպումը կարող է լիներ և՛ մասնավոր կազմակերպության միջոցով, և՛ այլ տարբեր միջոցներով։ Բայց ակնհայտ է, որ այս ամիսների ընթացքում չունենք իրավիճակի դրական փոփոխություն, իսկ այսօր քաղաքում թե աղբը ուր է հասել, տեսնում ենք բոլորս»,- նշեց Երևանի ավագանու անդամը։

Նշենք, որ ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանը աղբահանության խնդիրը կարգավորելու համար տեղեկացրեց, որ քայլեր է ձեռնարկում Երևանքի քաղաքապետարանը որպես երկրորդ օպերատոր ներգրավելու ուղղությամբ, անգամ հաղորդագրություն եղավ 24 աղբատար մեքենա գնելու մասին, սակայն այդ գործընթացը կասեցվեց, և ներկայումս գնում են դատական գործընթացներ։

Խաժակյանի խոսքերով՝ նման խնդիր առաջացավ, քանի որ քաղաքապետարանը գնացել էր խնդրի լուծման ոչ օրինական ճանապարհով՝ փորձելով գնում իրականացնել ոչ օրինական ճանապարհով, և գնումների բողոքարկման խորհուրդը կասեցրեց այս գործընթացը։ «Հիմա մենք տեսնում ենք, որ քաղաքապետարանը չունի պլան Բ, և քաղաքը մատնվել է աղբահանության ճգնաժամի»,- ասաց Խաժակյանը։ Վերջինս համակարծիք չէ, որ ժամանակ առ ժամանակ «Սանիթեքը» դիմում է սաբոտաժի։ Նրա խոսքերով՝ խնդիրը աղբատար մեքենաների ու աղբամանների սակավությունն է։ «Բոլորս դրա մասին գիտենք, բայց քաղաքապետարանը չի տալիս հարցի պատասխանը, թե ինչպես լուծել խնդիրը։ Նախորդ տարվանից մեզ անընդհատ ասում են նույն բանը՝ բանակցում ենք, քննարկում ենք, աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։ Բայց ստեղծված վիճակը փաստում է, որ այդ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել։ Քաղաքում պայմանավորված աղբի ծավալների մեծացմամբ, առաջիկայում աղբահանության խնդիրն ավելի կսրվի, ամռանն ունենալու ենք ճգնաժամային իրավիճակ, եթե որևէ քայլ չձեռնարկվի։ Մենք, քաղաքացիները կարող ենք բողոքել «Սանիթեք»-ից, բայց քաղաքապետարանը մեղադրելու, կամ մեղավորներ գտնելու փոխարեն խնդրի լուծման ճանապարհ պետք է գտնի»,- եզրափակեց Խաժակյանը։

«Սանիթեք» ընկերությունից այդպես էլ մեզ չհաջողվեց պարզաբանում ստանալ։



Source link

Products You May Like

Articles You May Like

Թուրքիան արձագանքել է ԱՄՆ-ի կողմից F-35 կործանիչների գնման գործընթացի կասեցմանը
Ardshinbank Continues Issuing AMD and USD Bonds
Apollo 11's astronauts snapped photos for science. Then came MTV
R. Kelly pleads not guilty, denied bail on U.S. charges of sex crimes
'Game of Thrones' dominates and 'kick-ass' women break through at…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *