Պետք է աշխատենք ու ապրենք աշխարհի կանոններով, վայրի մեթոդներն անընդունելի են. Ճոյտը՝ տրանսգենդերների ու դրանց դեմ բողոքի մասին


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը:

Պարոն Հակոբյան, վերջին օրերին ԱԺում տրանսգենդերի ելույթից հետո ԲՀԿի ու «Իմ քայլը» դաշինքի միջև լարվածություն է ստեղծվել: Երկուստեք հնչում են մեղադրանքներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգամ հայտարարեց, որ կատարվածը քաղաքական պրովոկացիա էր ԲՀԿի կողմից ուղղված «Իմ քայլի» դեմ: Դուք ԲՀԿի մեղավորությունը տեսնո՞ւմ եք:

– Քաղաքականության մեջ պրովոկացիաներ էլ կլինեն: Կլինեն խոստումներ, խոստումներ դրժողներ: Քաղաքականությունն այնպիսի կառույց չի, որ դնեն ռելսերի վրա, իր համար սահուն գնա: Քաղաքականությունը հարթակ է, որտեղ տեղի են ունենում կարծիքների բախում: Եթե կարծիքների բախում չլինի, երբեք խելացի մտքեր, որոշումներ չեն ծնվի: Այնպես չէ, որ մի քաղաքական ուժի ասածին պետք է անպայման ենթարկվեն բոլորը ու ընդունեն: Դա չի լինի քաղաքական ամբիոն:

Այսինքն՝ դուք ընդունո՞ւմ եք, որ ԲՀԿի կողմից պրովոկացիա է եղել:

– Ես արդեն ասացի, որ նման բաներ տեղի են ունենում քաղաքականության մեջ: Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված միջադեպին, ապա տարբեր կարծիքներ կարող են լինել, որը նույնպես նորմալ է: Առհասարակ, ես կարծում եմ, որ միայն Արցախի հարցում պետք է միակարծություն լինի: Մնացած բոլոր իրավիճակներում կարծիքները պետք է տարբեր լինեն տարբեր հարցերի ու երևույթների նկատմամբ:

Իսկ Դուք առհասարակ ինչպե՞ս եք գնահատում կատարվածը: Տրանսգենդերի ելույթը փոթորկել է հայ հանրությանը: Վերջին օրերին տարբեր խմբեր բողոքի ակցիաներ են անում:

– Մենք վերջապես պետք է հասկանանք, որ մենք պետք է աշխատենք ու ապրենք աշխարհի կանոններով: Մեզ չպետք է դնենք շատ խելացիի տեղ, կամ շատ մեծ հայրենասերի տեղ: Մենք պետք է ենթարկվենք ու հաշվի նստենք աշխարհի օրենքների հետ:

Եթե ուզում ենք, որ աշխարհից չմեկուսանանք, աշխատենք ու ապրենք բոլորի հետ հավասարը հավասարի պես, կարողանանք հաղորդակցվել նրանց հետո աշխարհի կանոններով: Մենք չենք կարող դառնալ աշխարհին թելադրող:

Ուզում եք ասել, որ նման երևույթները, նման դրսևորումները չպետք է սվիններով ընդունվի, քանի որ աշխարհում ընդունված են դրանք:

– Ես կարծում եմ, որ աշխարհի կանոնները պետք է ընդունվեն և, որ ամենակարևորն է, մարդու իրավունքները երբևէ չպետք է ոտնահարվի: Մարդը պետք է ազատ լինի իր որոշումների, իր արտահայտվելու իրավունքի հարցում: Իսկ թե ով դա ինչպես կմեկնաբանի, դա արդեն իրենց գործն է: Մեկնաբանողը ևս ազատ է իր մեկնաբանությունների մեջ: Եթե հասարակությունը մերժում է այդ երևույթը, թող մերժի, բայց ոչ մի պարագայում վայրի ձևով: Թող մերժեն, թող բողոքեն, բայց քաղաքակիրթ, աշխարհում ընդունված ձևերով: Թող կարծիքների բախում լինի, մարդիկ արտահայտվեն, բայց կրկնում եմ՝ քաղաքակիրթ ձևով:

Նախօրեին, օրինակ, ԱԺի մոտ ակցիայի ժամանակ հավաքվածները առաջարկում էին վառել, քառատել տրանսգենդերներին և առհասարակ ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչներին: Դուք սա՞ եք համարում վայրի մեթոդ:

– Այո, ես չեմ ընդունում կարծիքները, թե նրանց պետք է վառել, կտրատել: Իհարկե, չի կարելի նման բան: Չի կարելի քրեորեն պատժելի արարք կատարել կամ այլ մարդկանց դրդել, ուղղորդել նման գործողությունների: Մարդը պետք է ազատ լինի, բայց այդ ազատությունը արտահայտելը, գործողությունները պետք է քաղաքակիրթ լինեն: Թող տարազ հագած երգեն-պարեն, ինչ ուզում են՝ անեն, բողոքեն: Դա շատ կարևոր է, բայց ոչ մի պարագայում այդ ամենը, կրկնում եմ՝ չպետք է լինի վայրի մեթոդներով: Ինչ է նշանակում վառել, կտրատել, սպանել: Ես չեմ ընդունում սա: Այդ հայտարարություններն անգամ քրեորեն պատժելի արարք են:

Այդ դեպքում Ձեր նշած վայրի մեթոդների դիմելն ինչի՞ արդյունք է: Մտածողությա՞ն։

– Ես չգիտեմ: Մարդ կա իրեն է ցույց տալիս, մարդ կա օրենք չգիտի դրա համար, երրորդը պարզապես ինքնադրսևորվում է: Ամեն մեկն իր դրդապատճառն ունի, բայց մարդիկ պետք է կարողանան այնքան քաղաքակրթվեն, որ ցանկացած հարց, օրենք քննարկեն, փոփոխություններ առաջարկեն, խոսեն, արտահայտվեն, բողոքեն, բայց ամեն ինչ օրենքի շրջանակներում: Մենք ինչ պետք է պատասխանենք եվրոպական երկրներին, ինչպես պետք է բացատրենք, որ մոզ մոտ դեռ վայրի մեթոդներ են կիրառվում: Դրսում դա չեն հասկանա, ոնց էլ բացատրենք:



Source link

Products You May Like

Articles You May Like

Kenyan writer Wainaina, challenger of African stereotypes, dies at 48
Uber brings electric bike service JUMP to London
Proceedings on Case of Robert Kocharyan et al Suspended and Sent to Constitutional Court
Փաշինյանի ոչ համարժեք արձագանքը կամ իշխանությունը «վերակենդանացրեց» Քոչարյանին
Daimler says all costs under scrutiny after moderate start to 2019

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *