Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը


Ֆինլանդիայի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական ընտրություններում կուսակցություններից ոչ մեկը չի հավաքել ընտողների ձայների 20 տոկոսը, հաղթել Է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Այդ մասին հայտնել Է երկրի արդարադատության նախարարությունը:

«Բոլոր ձայների հաշվումից հետո Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքում Է ձայների 17,7 տոկոսը կամ 40 տեղ խորհրդարանում, «իսկական ֆինները»՝ 17,5 տոկոսը կամ 39 տեղ, Կոլացիոն կուսակցությունն ստացել Է ձայների 17 տոկոսը կամ 38 տեղ խորհրդարանում, իշխող «Ֆինլանդական կենտրոնը»՝ 13,8 տոկոսը կամ 31 տեղ, «Կանաչ միությունը՝ 11,5 տոկոսը կամ 20 տեղ, մնացածը՝ 10 տոկոսից պակաս»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները Ֆինլանդիայում կհրապարակվեն ապրիլի 17-ին: Ընտրությունների վերջնական արդյունքների հաստատումից հետո կուսակցությունների ղեկավարները պետք Է բանակցություններ սկսեն խորհրդարանում մեծամասնության կառավարական կոալիցիա ձեւավորելու շուրջ, ինչից հետո կնշանակեն վարչապետին եւ կաբինետի անդամներին։



Source link

Products You May Like

Articles You May Like

China state media urges U.S. to drop win-at-all-costs trade stance
Grab and throw: South Korea makes flower vase fire extinguisher
Trump blasts comments by ECB's Draghi, cites unfair competition
NHL notebook: Ducks buy out former MVP Perry
Velodyne Lidar hires bankers for an IPO: Business Insider

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *